Դիզելային վառելիքի քրեական գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին
Դիզելային վառելիքի քրեական գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Գործող իշխանությունները որքան էլ փորձում էին, չկարողացան գործ կարել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Հիշեցնենք՝ նրան մեղադրում էին դիզվառելիքի սուբսիդիայի համար հատկացված 489 միլիոն դրամը հափշտակելու մեջ։ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և այլ անձանց դեմ ցուցմունք էր տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։ Կարապետյանը կորոնավիրուսից մահացել է, սակայն իշխանությունները փորձում են մինչև վերջ հասցնել քրեական այս գործը, ընդ որում նույնիսկ այն պայմաններում, որ քրեական գործով վաղեմության բոլոր ժամկետներն անցել են և երրորդ նախագահին հնարավոր չէ ազատազրկել, փաշինյանական վարչախումբը փորձում է տպավորություն ստեղծել, որ այս գործով Սերժ Սարգսյանն իսկապես մեղավոր է, որպեսզի դա հետագայում օգտագործեր քաղաքական նպատակներով։
Ի դեպ մարտի 1-ի գործով դատարանը ոչ արդարացման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանը մտադիր է գնալ մինչև վերջ, արդարացում պահանջել դատարանից, ապա, եթե համապատասխանը չստանա, դիմել ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Սոնա Մելիքյան