Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ազգային անվտանգությամբ զբաղվողներ մնացե՞լ են. թշնամու նպատակները՝ հայաստանյան ՀԿ-ների օրակարգ

Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում «աղտոտում» են փնտրում տարբեր միջազգային կազմակերպություններ՝ հայաստանյան «գրանտային հկ–ների» մասնակցությամբ։  Եթե դեռևս տարիներ առաջ սրան կարելի էր վերաբերվել՝ որպես  գաղափարական բնապահպանական գործունեության, ապա այսօր գնալով ակնհայտ է դառնում, որ նման, եթե ոչ՝ բոլոր, ապա՝ գրեթե բոլոր նախաձեռնություններն ունեն կամ ինչ–որ քաղաքական շահ՝ Հայաստանից դուրս, կամ պարզապես ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդային։

Թվում էր, թե անցյալ տարի ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը կեղծ բնապահպանական պատրվակով, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ, պետք է hայաստանյան բնապահպան ակտիվիստներին մի փոքր ավելի զգուշավոր դարձներ։ Հատկապես, որ ադրբեջանական մամուլում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով հայտարարությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավը մինչ օրս ակտիվորեն շարունակվում է։ Բայց ո՛չ, ոչ միայն դա դաս չեղավ, այլև որոշ հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ շարունակում են գրկաբաց ընդունել Հայաստանի կողմից տարածաշրջանի աղտոտումն «ապացուցող» անհասկանալի արտերկրյա կազմակերպությունների։

Այս շաբաթ հայաստանյան ամենաակտիվ բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ «Էկոլուրը», շարունակում էր գովազդել չեխական «Առնիկա» հասարակական կազակերպության այցը Հայաստան և սատարել նրանց այն պնդումները, որ Հայաստանում զգալի արդյունաբերական աղտոտվածություն կա։ Միգուցե կա, միգուցե չկա, բայց ինչո՞ւ են հայաստանյան ակտիվիստական շրջանակներն այդքան միամտորեն կամ միգուցե միտումնավոր մասնակցում Հայաստանի դեմ ադրբեջանական արշավին։

 Բացեք kavkazplus.com ռեսուրսը, որն իրականում Հայաստանի դեմ ադրբեջանական պրոպագանդայի բույն է, և հունվարի 12-ի համարում կտեսնեք մի ահռելի հոդված այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեջբերում չեխական այդ «Առնիկա» կազմակերպությանը և հայաստանյան բնապահպան ակտիվիստներին, անուն առ անուն՝ «Էկոլուր», Օլեգ Դուլգարյան, և փրփուրը բերանին ապացուցում, որ հայաստանյան հանքային ձեռնարկություններն աղտոտում են ողջ տարածաշրջանը։ Մանրամասն մեջբերվում է «Առնիկայի» կողմից արված «հետազոտությունը», ինչից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող պրոպագանդիստական մեքենան շունչը պահած հետևել է, թե ե՞րբ են հայաստանյան բնապահպանների ակտիվ աջակցությամբ հրապարակվելու Հայաստանի դեմ ուղղված այդ «հետազոտության» արդյունքները։

 

Հիմա տեսնենքթե ո՞վ է Հայաստանում հետազոտություն իրականացնող չեխական այդ «Առնիկա» կազմակերպությունըև ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ուշադիր հետևում դրա գործունեությանը։

 Ինչպես հայտնի է՝ Չեխիան այն երկրներից մեկն էոր արցախյան վերջին պատերազմի օրերին զենք էր վաճառում Ադրբեջանին։ Համացանցում առաջին իսկ փորձից կարելի է տեսնելոր «Առնիկան» ֆինանսավորվել է Չեխիայի ԱԳՆի կողմից՝ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման իրենց գործունեության համար։ Հիմնականում այդ «այլ երկիրը» եղել է Հայաստանըուր չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿների աջակցությամբորքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներիցայցելել է 2018, 2019, 2020, 2021 թվականներինև վերջին անգամ էլ՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Սա կարող եք համարել զուգադիպությունբայց նավթային Ադրբեջանում աղտոտման դեպքերով չեխական «Առնիկան» չի հետաքրքրվել  և ոչ մի անգամ։ Մինչ այդ համացանցում այս կազմակերպության և մեր տեղական ՀԿների մասնակցությամբ 2018-ից ի վեր մի քանի հոդված կգտնեք տարբեր տարածաշրջանային կամ ադրբեջանական ռեսուրսներում՝ այն մասինթե ինչպես է Հայաստանի հանքարդյունաբերությունն աղտոտում տարածաշրջանըորտեղ մեջբերվում են այս կասկածելի չեխերը և ոչ պակաս կասկածելի աղբյուրներից սնվող տեղական ակտիվիստները։ 

Եթե նույնիսկ համարենքոր Հայաստանում կա խնդիրապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ խնդրի բացահայտմամբ զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպությունորի գործունեությունը լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական ռեսուրսներում։

Դժվար է հավատալ, որ նավթային Ադրբեջանում խնդիրներն ավելի քիչ են, և այս «անկեղծ» բնապահպաններն ազնիվ մղումով են պատահաբար նկատել միայն Հայաստանի «աղտոտումը»։ Կասկածից վեր է միայն մի բան։ Հայաստանյան հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ուղղված այս արշավն առնվազն այս պահին ձեռնտու է միայն և միայն Ադրբեջանին։ Հայաստանում բնապահպանական հազարավոր այլ խնդիրներ կան՝ Երևանում օդի աղտոտումից՝ մինչև սննդամթերքի անվտանգությունշինանյութերի որակից՝ մինչև մանկական խաղալիքների որակ։ Չենք ուզում պնդելոր հանքարդյունաբերությունը նույնպես խնդրի աղբյուր է։ Սակայն հայաստանյան բնապահպանները նախանձելի հետևողականությամբ և ադրբեջանական շահերին համահունչ զբաղվում են հիմնականում և միայն հանքարդյունաբերությանիմա՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժի դեմ պայքարով։

Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ հստակ միտում և բացառապես թշնամու օրակարգին նպաստող գործունեություն, վաղուց արդեն ազգային անվտանգության հարց է, եթե, իհարկե, նման բանով զբաղվող մարմին Հայաստանում դեռ մնացել է։

 

 

 

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում