700 տոննա ծանր զինատեսակ տեղակայված է Նախիջևանի սահմանին․ ես ձեր փոխարեն չէի ուրախանա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու օր է՝ իշխանական մեդիաներով տարածվում է, թե տեսեք, ադրբեջանական պատվիրակությունը վտարվեց ԵԽԽՎ-ից՝ առնվազն մեկ տարով։ Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ մինչև քվեարկությունը, ադրբեջանական պատվիրակությունը հենց ինքը հանդես եկավ հայտարարությամբ ու ասաց, որ իրենք լքում են ԵԽԽՎ-ն ու կվերադառնան, երբ հարմար գտնեն։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ավելին, Ադրբեջանում տարբեր քաղաքական գործիչներ երեկ հայտարարեցին, որ իրենք քննարկում են ոչ միան ԵԽԽՎ-ն, այլև Եվրոպայի խորհուրդը լքելու հարցը։ Ալիևը մշտապես հայտարարել է ու հիմա էլ հայտարարեց, որ թքած ունի միջազգային բոլոր կառույցների վրա։ Որ էդքան ուրախացել եք այն փաստով, թե Ադրբեջանից դուրս են շպրտել ԵԽԽՎ-ից, ես ձեր փոխարեն չէի ուրախանա, դա ազատելու է Ադրբեջանի ձեռքերը միջազգային որևէ պարտավորությունից։ Ադրբեջանը իր ռազմատենչ քայլերում, նոր պատերազմ սանձազերծելու գործում դառնալու է շատ ավելի նախահարձակ։ 700 տոննա ծանր զինատեսակ տեղակայված է Նախիջևանի սահմանին ու ուղիղ թիրախի տակ է Երասխը, Տիգրանաշենը, այն Տիգրանաշենը, որը Նիկոլ Փաշինյանը Տավուշի անկլավների հետ միասին խոստացել է առաջիկայում հանձնել Ադրբեջանին»,- հավելեց նա։