Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՎախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով» շարժումՏեղի է ունենում ուժերի վերաբաշխում, Հայաստանն էլ հայտնվել է դրա կիզակետում․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, որի ցավը քաշի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մեռնեի, միայն թե այս օրը չապրեի»։ 23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում  հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ 

Սա անասելի մեծ ցավ է, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի մի ընտանիքում։

Ինչպես բոլորը, Շահրամանյանների ընտանիքը ևս պետք է հարկադրված լքեր Արցախը, սակայն, դուրս գալու համար կանգնել են նույն խնդրի առաջ՝ վառելիք չկար, հայթայթում էին ով, ինչպես կարող էր։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին է տրամադրվում, Բերտայի հայրը՝ Վարդանը, 2 որդիների՝ Վադիմի, Գերմանի և փեսայի՝ Գևորգի հետ գնում են վառելիքի հետևից։ Անսպասելի պայթյունը խլում է Բերտայի կյանքի ամենասիրելի տղամարդկանց կյանքը։
 
«Մինչև վերջ հույս ենք պահել, որ մի տեղից դուրս կգան, գոնե մեկը կփրկվի։ Շշուկներ էին տարածվում, որ վիրավորներին տարել են Ակնա (Աղդամ), Շուշի, անգամ Բաքու, բայց հրաշք տեղի չունեցավ։ Երբ եկանք Հայաստան, ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու այդպես ամեն շաբաթ նույնականացվում էր մեկի աճյունը։ Մեր մեծ համերաշխ ընտանիքը մի օրում քանդվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերտան, ում երջանկությունը Գևորգի հետ տևեց ընդամենը 25 օր։ 

«Ամուսինս՝ Գևորգը, թեթև աթլետիկայի մարզիկ է, չեմպիոն, բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր։ Գևորգն իր ծնողների մինուճարն է, մենք ծանոթացել ենք համալսարանում, հետո սիրահարվել, 3 տարի մնացել նշանադրված, կայուն վիճակի էինք սպասում, որ ամուսնանանք։ Մեր սերը հաղթահարեց բլոկադան, որոշեցինք ու վերջապես ամուսնացանք օգոստոսի 30-ին։ Դա Արցախի վերջին հարսանիքն էր»,- ասում է Բերտան, երանի տալիս անցած, գնացած օրերին։ 

Սեպտեմբերի 25-ը իսկական մղձավանջ էր երիտասարդ կնոջ համար։ Հիմա սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, ո՞ր մեկի ցավը քաշի։ 

«Ի՞նչ եմ արել աշխարհին, որ ինձ բաժին հասավ այս ցավը, ի՞նչ է արել էն 13-ամյա հրեշտակը՝ Գերմանը, եղբայրս, որ գնաց էս աշխարհից։ Էնքան երազանքներ կիսատ մնացին։ Հայրս զինվորական էր։ Մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով դուրս եկավ, անցավ քաղաքացիական աշխատանքի, 58 տարեկան էր։ Մամայի հետ միասին մեզ ճիշտ են դաստիարակել, բոլորիս մեր երազանքներին հասցրել։ Վլադիմիրը 17 տարեկան էր։ 12-րդ դասարանում էր սովորում, զուգահեռ՝ հետաքրքրված էր թատերարվեստով, խմբակներ էր հաճախում, բայց լրագրող պիտի դառնար, իսկ Գերմանը տան փոքրն էր, անչափ համեստ, բոլորիս սիրելին։ Ես ու ամուսինս էլ շատ երազանքներ ունեինք։ Մենք այնքան երջանիկ էինք։ Մեր մեջքը կոտրեցին գնացին, հիմա ինչպե՞ս ապրենք»։

Բերտան ասում է, որ մեկ-մեկ թվում է, թե մահացածներն են ապրում, իսկ այ իրենք այրվել են, որովհետև ինչ կատարվեց ընտանիքի հետ, արդար չէր, ճիշտ չէր։

«Կորստի ցավից մայրս և սկեսուրս փոքրացել են, քարացել... ասում են՝ «պիտի ուժեղ լինեք», ինչպե՞ս, դա ոնց է լինում։ Մեզ ուժ տվողները էլ չկան, մեր սիրելիները գնացին։ Հիմա ինչպե՞ս ապրենք»,- հարցադրում է անում նա։ 

Այսօր Բերտայի կյանքի ամենադաժան օրն է։ Կրակի ճիրաններում այրված իր կյանքի սիրելի մարդկանց հրաժեշտի օրն է...

Հունան Թադևոսյան