Փաշինյանը մտադիր է հանրաքվեն ու արտահերթն իրար հետ անել
Չնայած հանրային բոլոր դժգոհությանը՝ գործող իշխանությունները շարունակում են նոր Սահմանադրություն ընդունելու իրենց քայլերը։ Ըստ էության, արդեն, իսկ, պարզ է, որ Հայաստանին նոր Սահամանդրություն պարտադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Ադրբեջանն ընդհանրապես ցանկանում է Հայաստանին զրկել երբևէ ռևանշի մտադությունից, Թուրքիան էլ մտադիր է պարտադրել հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։
Հիշեցնենք՝ այդ երկու պահանջները դրված են Հայաստանի անկախության հռչակագրում, իսկ հռչակագիրն էլ ամրագրված է գործող Սահմանադրության նախաբանում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները նոր չէ, որ Սահմանադրության հարցով քնարկումներ են սկսել, ավելին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելով և հանրության ուղեղը զբաղեցնելով այլ իրավական հարցերի շուրջ, իշխանության ձևավորած մեկ այլ խումբ էլ տևական ժամանակ զբաղված է եղել նոր Սահմանադրություն գրելով, որն էլ վերջնարդյունքում դեմ են տալու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և դնելու են հանրաքվեի, ընդ որում Փաշինյանը մտադիր է հանրաքվեն անել հենց այս տարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին։
Գործող իշխանության պարագլուխը հրաշալի հասկանում է, որ ընդդիմադիր ուժերը չունեն բավարար հեղինակություն և ռեսուրսներ իրեն հաղթելու համար, փոխարենը Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններով ապահովել խորհրդարանում իր կողմնակիցների լիակատար մեծամասնությունը, դուրս թողնել արմատական ընդդիմությանը, միաժամանակ էլ նաև ընդունել նոր Սահմանադրություն՝ կատարելով թշնամիների բոլոր պարտադրանքները։ Հաջողելու դեպքում արդեն, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կհայտարարեն, թե ժողովուրդն է իրենց մանդատ տվել Արցախի հարցը նման կերպ լուծելու համար։
Էդգար Ղազարյան