Հայոց Ազգային Բանակը շարունակելո՛ւ է զարդարել իր փառքի պսակը՝ որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ Հայոց սահմաններին. Խաչիկ Ասրյան
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ
ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, ԴՈ՛ւ ես Հայրենիքի սի՛րտն ու ազգային գենի գլխավոր զարկերա՛կը, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւնը, հայրենի հողի պաշտպանության զե՛նքն ու զինվորագիր երդո՛ւմը, Հայի և Հայաստանի ո՛ւժն ու զորությո՛ւնը, անվտանգությո՛ւնն ու հուսալի թիկո՛ւնքը, Հայոց պետության լույսի տաճա՛րն ու ազգային ինքնության բացառիկ խորհրդանշա՛նը, համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւնը, դարավոր ոսոխի մշտարթուն ա՛հ ու սարսա՛փը։
ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ մասնակիցն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին ( www.hayocartsivner.am )։
ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, մաղթում ենք Քեզ զորավոր ուժի ու բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անդրժելի երդում։
Հայոց Ազգային Բանակն, իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների քաջությամբ ու երդմնառու հավատարմությամբ, շարունակելո՛ւ է զարդարել իր փառքի պսակը՝ որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ Հայոց սահմաններին:
Խոնարհումի խոսքս եմ ուղղում Հայոց Քաջերի Պանթեոնի՝ Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին՝ իմ մարտական եղբայրներին և քույրերին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի:
Երախտագիտության խոսքս եմ ուղղում Հայոց Սուրբ Հողի պահապան քաջարի զինվորներին և քաջարի զինվորականներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ, անառիկ են պահում Հայոց սահմանները:
Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության ապահովման միակ ֆունդամենտը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ։
Շնորհավո՛ր 32-րդ տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:
ԱՍՏՎԱ՛Ծ միշտ պահպանի Հայաստանը (Հայ Ազգը, Հայոց Հայրենիքը, Հայոց Պետությունը):
ԱՍՏՎԱ՛Ծ միշտ պահպանի Հայաստանը (Հայ Ազգը, Հայոց Հայրենիքը, Հայոց Պետությունը):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան