Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է մահացել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է մահացել: Տարերային աղետի առիթ են հանդիսացել հորդառատ անձրևները: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ ջրհեղեղի արդյունքում մի քանի թաղամաս, ինչպես նաև որոշ փողոցներ մնացել են ջրի տակ: Երթևեկությունը տվյալ հատվածներում կաթվածահար է եղել: Ջրհեղեղի պատճառով որոշ ճանապարհներ փակ են: