«Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայոց բանակի հիմնադրման կապակցությամբ
Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է։
32 տարի առաջ հայ ժողովուրդը ապացուցեց, որ ամենածանր ու վճռական օրերին կարող է համախմբվել, բռունցք դառնալ և ստեղծել իր պետականության պահպանման առհավատչյան՝ զինված ուժերը։
Մենք հավերժ պարտական ենք մեր բանակին՝ սպային ու զինվորին։
Եվ այսօր առավել, քան երբևէ ամեն ջանք պետք է գործադրենք, որ մեր զինված ուժերը վերականգնվեն և կարողանան դիմակայել ժամանակակից, ամեն օր վրա հասնող ու անդիմադրելի թվացող բոլոր մարտահրավերներին։
Սեփական ռազմարդյունաբերության զարգացմամբ՝ հզոր տնտեսությամբ ու ռազմական գործին տիրապետող մարդկանցով կարող ենք բանակը դարձնել հզոր ու մարտունակ՝ ժամանակակից սպառազինությամբ ու պրոֆեսիոնալ սպայական կազմով։
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ։
Փառք ու պատիվ ու խոնարհում մեր երկիրն իրենց արյան գնով պահած հայորդիներին։