Մենք ընտրել ենք «լոխ» լինելու ճանապարհը, որովհետև մեզ աշխարհի կողմից արհարմարված և չհարգված դավաճան նիկոլ է ղեկավարում. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նրա մասին ինչ հայկական մեդիան ձեզ չի ասի
ԱՄՆ հաստատեց Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16 մարտական ինքնաթիռներ և սարքավորումներ վաճառելու գործարքը, որը շուրջ 3 տարի առկախված էր: Թուրքիան ստացավ իր ուզածը՝ փոխարենը վավերացնելով Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու որոշումը:
Թուրքիան միաժամանակ ստացել է Ռուսաստանից իր ուզածը՝ ատոմակայանի կառուցում (որի կառուցմանը ի դեպ հայերի ստեղծած ընկերություն է մասնակցում), նաև մեր տարածաշրջանում (Արցախի կորուստն էլ սրա մաս էր) առևտրային ուղի բացելու ռուսական համաձայնություն և մասնակցություն, որին նաև համաձայնություն է տվել մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը (2020 նոյեմբեր 9 թուղթը):
Թուրքիան պետություն է ու դրա համար կարողանում է ստանալ իր ուզածը: Բայց սրանից զատ: Ավելի մեծ պատկերում:
ԱՄՆ-ը Բալթիկ ծովում սկսում է տեղավորվել, Նորվեգիայում ռազմաբազա է կառուցում: Շվեդիան շուտով (մնաց Հունգարիան ստանա իր ուզածը) նույնպես կդառնա իրենց ռազմական հենակետ: Սա էր պատճառը, որ ՌԴ նախագահը հինգշաբթի գնաց Կալինինգրադ, հավանաբար ատոմային հրթիռներ կտեղադրեն այնտեղ, եթե արդեն չեն արել:
ԱՄՆ-ՌԴ հակամարտության այս պահի ընթացքը նրանում էր, որ Սև ծովից և Բալթիկ ծովից հեռացնեն ռուսներին: Մենք ի դեպ դիտարկվում ենք սևծովյան ավազանի պետություն ու անդամակցում ենք համանուն կազմակերպությանը: Սակայն, Սև ծով ռուսը վերադարձավ ուժով՝ Ղրիմը վերցնելով:
Բալթիկ ծով մտել էր երկրորդ համաշխարհայինից հետո՝ գերմանացիներից տարածք խլելով, որը ներկայի Կալինինգրադն է:
Իսկ ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ն, օգտագործելով Եվրոպան, էլ ավելի է մոտենում ՌԴ-ին՝ միմյանց ուղղակի առճակատման:
Ամբողջ աշխարհը (միակ բացառությունը կարծես նիկոլաստան Հաաստանն է) բառացիորեն պատրաստվում է պատերազմի, մենք էշի ականջում ենք՝ պատրաստ կորցնելու սեփական պետություն ունենալու իրականություն դարձած երազը:
Նույնիսկ հութիներն են անգլիական նավթային նավերի վրա կրկին հարձակվում անգլո-ամերիկյան ռմբակոծություններից հետո: Իսկ մենք ոչխարի պես նստել նայում ենք, երբ 120 հազար հայի արտաքսեցին իրենց տներից, երբ հայերին ի հակադրումն բոլոր միջազգային կոնվենցիաների ալիևը «տրոֆեյ» է պահում իր բանտերում:
Հայաստանը ոչ մի պետության և ոչ ոքի պետք չի այսպես անողնաշար ու ստորացած, կրկնում եմ՝ ոչ ոքի, նույնիսկ իրական հայերին: Հայաստանը բոլորին պետք է կռվող և ուժեղ, տարածաշրջանում իր իրավունքները պաշտպանող:
Այնժամ գուցե հայերից էլ Բայդենը թույլտվություն հարցներ, երբ որոշելիս լիներ Թուրքիային ռազմական իքնաթիռներ վաճառել:
Իսկ մեզ չեն հարցնելու, ո՛չ ռուսը, ո՛չ էլ ամերիկացին, մեր շահերով առևտուր են անելու, որովհետև մեզ տեր լինող չկա, նույնիսկ մենք ինքներս մեզ տեր կանգնելուց ենք հրաժարվել: Մենք ընտրել ենք «լոխ» լինելու ճանապարհը, որովհետև մեզ աշխարհի կողմից արհարմարված և չհարգված դավաճան նիկոլ է ղեկավարում: Ամոթն ու թասիբն ինչ է, որ չունենք:
Բայց հանկարծ չլարվեք: Գլուխներդ կախ գործներիդ նայեք, քաղաքականությամբ չհետաքրքվեք հանկարծ»։