Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արդյո՞ք կապիտալ ծախսերի կատարման հարցում այս անգամ էլ կգործադրվի իշխանությունների աճպարարական «տաղանդը»

168.am-ը գրում է.

ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։

Այս պարագայում, բնականաբար, անհրաժեշտ է, որ տնտեսությունը հնարավորինս «հենվի» «արտահանելի» հատվածի (հիմնականում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) վրա։ Մինչդեռ վերջին երկու տարիներին տնտեսական աճն ապահովվել է գրեթե առանց «արտահանելի» հատվածի մասնակցության՝ գերազանցապես «ոչ արտահանելի» հատվածի՝ առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին։ Փոխարենը,  ընդհանուր տնտեսական աճի տեմպին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աճի տեմպերի ավանդաբար էապես զիջելու հետևանքով ՀՆԱ-ում ավելի են փոքրացել «արտահանելի» հատվածի ոլորտների տեսակարար կշիռները, և արդյունքում ավելի է նվազել տնտեսական աճին «արտահանելի» հատվածի նպաստելու դերը։

2021 թվականի 5.8% տնտեսական աճի պայմաններում արդյունաբերության աճը կազմել է 3.3%, 2022-ի 12.6% տնտեսական աճի պայմաններում՝ 7.9%։ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսների (2023-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել) 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) պարագայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է ընդամենը 2.1% աճ։ Ընդ որում, հունվար-հոկտեմբեր ամիսներին, 9.2% ՏԱՑ-ի պարագայում, արդյունաբերության ոլորտի կուտակային աճի տեմպը բացասական էր՝ -0.5%, և նոյեմբերին դրական է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճել է շուրջ 13.7 անգամ: Փոխարենը, օրինակ, հանքարդյունաբերության ենթաոլորտում ավանդական դարձած անկումը ոչ միայն շարունակվել է, այլև այն նույնիսկ հունվար-հոկտեմբերի համեմատ ավելի է արագացել։ Այն դեպքում, երբ այս ենթաոլորտը զգալի աճ է ունեցել նույնիսկ 2020 թվականի ընդհանուր անկման պարագայում։ Ընդհանրապես, անհերքելի է ՀՀ տնտեսական ներուժի առումով հանքարդյունաբերության «համակարգաստեղծ» բնույթը։

Ի դեպ, 2022 թվականին և 2023-ի առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտի աճը հիմնականում ապահովվում էր մշակող արդյունաբերության շնորհիվ, սակայն վերջին ամիսներին այստեղ ևս բացասական երևույթները խորացել են, և 2023թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին այս ենթաոլորտում նույնպես արձանագրվել է անկում: Նոյեմբերին մշակող արտադրության «աննախադեպ վերելքը»՝ 33.4%-ով, նույնպես ենթաճյուղի ոսկերչական արտադրատեսակների արտադրության՝ վերը հիշատակված անհասկանալի բարձր աճի արդյունք է։

Գյուղատնտեսության վիճակը նույնպես անմխիթար է՝ 2021-ին արձանագրվել է 1.0% անկում, 2022-ին՝ ընդամենը 1.6% աճ, իսկ 2023-ի ինն ամիսների արդյունքներով՝ 1.6% աճ։

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ տնտեսական աճը զգալիորեն գերազանցում է տնտեսության ներուժին և արտածին բարենպաստ գործոնների չեզոքացման պարագայում ՀՀ-ում լավագույն դեպքում կարձանագրվի 4-4.5 տոկոս տնտեսական աճ։ Ուստի, այս ուղղությամբ կարևորվում է կառավարության շեշտադրումը տնտեսության աճի ներուժի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ գործող կառավարությունը չի կարողանում ապահովել իր իսկ կողմից առաջադրված ծրագրերի կատարումը: ՀՀ պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը տարիներ շարունակ թերակատարվում են։

Վերջին երեք տարիների համեմատությունը ցույց է տալիս, որ ինն ամիսների ամենացածր կատարողականը ճշտված պլանի նկատմամբ արձանագրվել է 2023 թվականին: Չնայած ՀՀ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը 2023թ. ապրիլին հավաստիացնում էր, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին։ Հաշվի առնելով, որ 2023թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դեռևս չի հրապարակվել, միջժամանակային համեմատությունները կատարվել են նախորդ երեք տարիների ինն ամիսների կատարողականների շրջանակներում։ Ըստ այդմ, 2021-ի ինն ամիսներին կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է 31.7%, 2022-ին՝ 36.8%, 2023-ին՝ 42.6%։

Նկատի ունենալով, որ 2023-ին կապիտալ ծախսերի թերակատարում է արձանագրվել թե՛ առաջին եռամսյակին, թե՛ առաջին կիսամյակին և թե՛ ինն ամիսներին, կարելի է ենթադրել, որ այս միտումների պահպանման պարագայում դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով։ Իհարկե, այս համատեքստում չպետք է «թերագնահատել» իշխանությունների աճպարարական «տաղանդը»։ Մասնավորապես, 2022 թվականին նույնպես կապիտալ ծախսերը առաջին երեք եռամսյակում էապես թերակատարվում էին, սակայն եղանակային առումով կապիտալ ծախսերի համար ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակի վերջին ամիսներին դրանք կտրուկ աճեցին, և տարեկան թերակատարումը կազմեց ընդամենը 5.1%:

Չի բացառվում, որ նույնպիսի «հրաշք» տեղի ունենա նաև 2023թ. պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի հետ։

Ի դեպ, պետք է արձանագրել, որ առօրյա գործելաոճ է դարձել այն, որ առավել ականջահաճո լինելն ապահովելու համար իրավիճակը, որպես կանոն,  ներկայացվում է չափազանց «վարդագույն երանգներով»։ Օրինակ՝ իշխանափոխության հենց սկզբից Փաշինյանը և իր թիմակիցները թմբկահարում էին կապիտալ ծախսերի կարևորությունը, իսկ վերջին երկու տարիների բյուջեի նախագծերը ներկայացնելիս որպես դրանց լուրջ առավելություն՝ նշում են հատկապես պլանավորվող կապիտալ ծախսերի աննախադեպ աճը։ Մինչդեռ դրանց թերակատարման մասին խոսելիս նրանք նախանձելի զսպվածություն են ցուցաբերում։ Ավելին, տարակուսելի է այն հանգամանքը, որ, չնայած տվյալ տարում կապիտալ ծախսերի գծով արձանագրված չափազանց մեծ թերակատարմանը, հաջորդ տարվա բյուջեով դրանք, միևնույն է, զգալիորեն ավելացվում են։ Այսպես, 2023թ. պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը 2022-ի համեմատ 58.5%-ով ավելացվել են, այն դեպքում, երբ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելու պահի դրությամբ՝ 2022թ. առաջին ինն ամիսների արդյունքներով, դրանց փաստացի թերակատարումը 36.8% է կազմել։ Կամ՝ 2024թ. պետական բյուջեով ծրագրվել են նախորդ տարվա պլանավորվածին 27.4%-ով գերազանցող կապիտալ ծախսեր, այն դեպքում, երբ 2023 թվականին դրանք զգալիորեն թերակատարվել են թե՛ առաջին եռամսյակի, թե՛ առաջին կիսամյակի և թե՛ առաջին ինն ամիսների արդյունքներով՝ համապատասխանաբար 69.2%, 47.4% և 42.6%։

Ըստ էության՝ հասկանալի է, որ իշխանության համար կարևորն այն է, որ հասարակությունը ստանա «աննախադեպերի» ու «պատմական ռեկորդների» հերթական չափաբաժինը, իսկ խոստումները չկատարելու դեպքում, կբավարարվեն մի քանի «զուսպ» հայտարարություններով՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով ձախողման պատասխանատվությունն իրենցից հեռացնել։

Դժվար է չընդունել, որ ՀՀ տնտեսական ներուժը բավարար չէ 2024թ. պետբյուջեով ամրագրված տնտեսական աճի 7% տեմպն ապահովելու համար, և նկարագրված իրավիճակում դրան հնարավոր կլինի հասնել միայն արտածին բարենպաստ գործոնների առկայության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին։

Մինչդեռ տնտեսությունն ավելի «ինքնավստահ» կլիներ, եթե ժամանակին արդյունավետ միջոցներ ձեռնարկվեին տնտեսական, մասնավորապես՝ արդյունաբերական, ներուժի բարձրացման ուղղությամբ։ Եվ այս պարագայում, ճիշտ կլիներ, որ կառավարությունն առաջնահերթ իրականացներ այնպիսի քայլեր, ինչպիսիք են կապիտալ ծախսերի ժամանակին կազմակերպումը և դրանց կատարման արդյունավետության բարձրացումը։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում