Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը. Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը:
Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին: