Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը
Հասարակություն

Գյուղը դատարկում են, որ հեշտ հանձնեն․ ինչու են փակում սահմանամերձ գյուղերի դպրոցները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը»։ 

Շիրակի մարզից 48 դպրոց ևս ընդգրկված է այդ ցանկում, իսկ դա նշանակում է, որ մինչև 2026 թվականը Շիրակի մարզում 48 դպրոց փակվելու է, ավելի կոնկրետ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ են միավորվելու։

Ուշագրավ է, որ այդ միավորվողները հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներն են։ Ստացվում է, որ հենց այդ գյուղերում այլևս դպրոցներ չեն լինի։ Շիրակի մարզի սահմանամերձ Գետք համայնքի բնակիչները դեռ անցյալ տարվանից են ըմբոստացել այդ նախագծին, երբ տեղեկացրել են, թե դպրոցը փակվում է, իսկ երեխաները պիտի հաճախեն հարևան Երազգավորս գյուղի դպրոց։Գյուղի դպրոցը բարեկարգված է, սովորում է 71 աշակերտ ։ «Այդ ում քմահաճույքն է, որ մեր երեխաները պիտի կիլոմետրեր  կտրեն, հասնեն կողքի գյուղ»,-իրենց վրդովմունքն են հայտնում Գետքի բնակիչները՝ վստահեցնելով, որ եթե այդպես շարունակվի, գյուղն էլ կդատարկվի։

«Եթե չկա աշխատանք, մի կերպ ենք ապրում, հողից ենք կառչել, դրան գումարվի երեխաների ուսում ստանալու դժվարությունները, բնականաբար, թողնելու ենք, հեռանանք, կամ քաղաք պիտի գնանք, կամ երկիրը լքենք։Ոնց հասկանում ենք՝ էս կառավարության նպատակն էլ դա է, դատարկել գյուղերը, հանգիստ հանձնել թշնամուն»,-ասում  են գետքեցիները։

«Սա կառավարության կառավարելու անընդունակության գլխավոր արտահայտությունն է։ Պատկերացրեք, եթե այս կառավարությունը երկար մնա իշխանության, ապա կարող ենք նաև քաղաքների օպտիմալացման հանդիպել։ Բնականաբար,  գումար խնայելու պատճառով է արվում։ Որպես մանկավարժ և քաղաքական առումով ակտիվ մարդ, վստահ եմ, որ այս քաղաքականությունը էլ ավելի է քայքայելու կրթության՝ առանց այն էլ խնդիրներով հարուստ համակարգը։

Իշխող ուժի ուղիղ հրահանգով է արշավ ընթանում պատմության ու հայկականության այլափոխման ուղղությամբ։ Հիմա նպատակադրված տարվում է կրթությունը անհատներ պատրաստող ոլորտից հնազանդ, անգրագետ, ապազգային զանգվածի վերածելու ուղղությամբ։ Սա ներկայացվում է որպես արդյունավետության, որակի և այլ կոմպոնենտների ապահովման դրոշի ներքո։ Բայց իրականում խնդիրները շատ են եւ ավելանալով ավելի են վտանգում կրթության ու առհասարակ երկրի զարգացման հեռանկարները»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց շիրակցի պատմաբան-մանկավարժ Արմեն Մելքոնյանը։

Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանը հարցը բարձրացրել է Ազգային ժողովում, նաև գրավոր դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, բայց ինչպես ինքն է նշել, լուրջ պատասխան չի ստացել։

«Այս փաստը հանգեցրել է նրան, որ շատ գյուղերում ոչ միայն չափահաս բնակչություն չի մնացել, այլեւ զգալիորեն պակասել են երեխաները, այդ թվում ՝ դպրոցականները։ Սա ծառայեց որպես արդարացում և նույնիսկ հիմնավորում կրթական համակարգի «օպտիմալացման» առաջադրված ծրագրի համար։ Դպրոցների «օպտիմալացման» անհրաժեշտությունը գործող իշխանությունը պայմանավորվում է երկրում բնակչության և, համապատասխանաբար, աշակերտների թվի կրճատմամբ։ Աշակերտների թիվը, ինչպես իրական, այնպես էլ պոտենցիալ, իսկապես նվազել է ։
Այնուամենայնիվ, բնակչության անկումը չի կարող արդարացում հանդիսանալ դպրոցների թվի կրճատման համար։Շատ դեպքերում դպրոցների փակումը կամ դրանց վերակազմավորումը լրացուցիչ խթան է Հայաստանից հեռանալու համար:Դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների թվի կրճատումը լրացուցիչ պատճառ է հանդիսանում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների համար երկիր չվերադառնալու համար։ Կրթության ոլորտում իշխանությունների կողմից ստեղծված ճգնաժամն ազգի ինտելեկտուալ ներուժը ոչնչացնելու հետեւողական ծրագիր է։ Ի վերջո, ազգը ոչնչացնելու համար ռումբեր պետք չեն, պետք է ոչնչացնել կրթությունը»,-գրել էր պատգամավորը ։