Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունը
Հասարակություն

Խորհրդավոր լռություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս մեկի վերաբերյալ կողմերը որևէ մանրամասն չեն հայտնել:

Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությամբ միայն տեղեկացրել են, թե սա երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների 6-րդ հանդիպումն էր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի։ Խորհրդարանի խոսնակն ակնարկել էր, թե կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:

 

Հայտնի է, որ պաշտոնական Երևանը պնդում է, թե հիմք պետք է ընդունել 1975թ-ի քարտեզները, Ալիևը վերջին ասուլիսում խոսում էր ավելի վաղ շրջանի քարտեզներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին: 

Ալիևը ակնարկել էր նաև, թե երեկվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը: Ակնարկը պարզ էր՝ Բաքուն այս փուլում ակնարկում է, այսպես ասած, չորս, իր իսկ ձևակերպմամբ՝ ոչ անկլավային գյուղերի վերադարձի մասին:

Ինչո՞ւ հանձնաժողովների երեկվա նիստից հետո բովանդակային որևէ նորություն չի հաղորդվել: Վարկածները մի քանիսն են:

Հնարավոր է՝ կողմերը չեն հանգել որևէ համաձայնության, ըստ այդմ՝ հասարակություններին նոր ասելիք չունեն:

Մյուս վարկածն այն է, որ պայմանավորվածություններ տեղի են ունեցել, որոնք չեն հրապարակայնացվում կողմերից որևէ մեկի խնդրանքով: Հենց այստեղից էլ ծնվում են մեր մտահոգությունները, որովհետեւ, որպես կանոն, խորհրդավոր լռությանը հաջորդում է հայկական կողմի միակողմանի զիջումները:

Վահրամ Բագրատյան