Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հանդեպ իր սիրով Ալիևից առաջ է ընկել
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջարկը ուղղակի մի բան է հուշում՝ Նիկոլ Փաշինյանը առաջ է ընկել Թուրքիայի եղբորից՝ Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանը դեռ նոր- նոր է առաջարկում, որ վճար գանձել բանակում ծառայության ժամկետի կրճատման համար, Նիկոլ Փաշինյանն այն արդեն սրբորեն կատարել է։
Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը միտումնավոր թե անմիտում վկայակոչել է Թուրքիայի օրինակը, որտեղ թույլատրվում է որոշակի սահմանված գումար վճարել զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Հայաստանի Ազգային ժողովում նույն օրինագիծը կյանքի է կոչել Փաշինյանի շշազինակից ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տրամաբանորեն կարելի է եզրահանգել, որ Հայաստանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, ավելի թուրքամետ է, քան Ադրբեջանը։ Եթե առաջ նման արտահայտության դեպքում ՔՊ-ն կարող էր վիրավորվել, կարծում եմ հասել ենք ժամանակային այն կետին, երբ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դա կընդունեն որպես մեծարման, գովեստի խոսք։
Նա ընդօրինակում է այն, ինչ անում է Թուրքիան։ Բոլորովին պարտադիր չէ, որ Թուրքիան նրան թելադրի, որ Հայոց պատմությունը փոխել Հայաստանի պատմություն անվանմամբ, Արագածը կախի իր գլխից կամ Սահմանադրությունը փոխի։ Առանց խոսքի էլ Փաշինյանը գիտի, թե ինչ է ուզում Թուրքիան և անխոս կատարում է։ Չի թողնում անգամ, որ առաջարկը բերանից դուրս գա։
Հասմիկ Բաբաջանյան