Ընդդիմադիր գործիչներն իրավունք ունեն իրենց գործունեությունը ներկայացնել նաև բոյկոտի տեսքով. «Ապրելու երկիր»
Ընդդիմադիր գործիչներն իրավունք ունեն իրենց քաղաքական գործունեությունը ներկայացնել նաև բացակայությունների, բոյկոտի տեսքով, որը նույնպես քաղաքական դիրքորոշում է։
Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի և դատապարտում ենք իշխանությունների նման վարքագիծը։
Սա իշխանությունների հերթական ճղճիմ վարքագծի դրսևորումն է, որի նպատակը այլակարծությունը լռեցնելու փորձերն են։