Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է. դեռ գործ ունեն անելու և անում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախքան Սահմանադրությանը հարվածներ հասցնելը, սրերն ուղղված էին կրթությանը, եկեղեցուն, ազգային արժեքներին: Այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալ չաջյանը:

«2018 թ.-ից ասում եմ, որ սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է: Արդեն քանի տարի է, ինչ այդ ծրագրի իրականացման փուլում ենք: Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը: Կրթությունը, եկեղեցին, ազգային արժեքներն այն հիմնասյուներն են , որոնց վրա զարգանում և ապրում է պետությունը, ազգը և ազգային պետություններն ընդհանրապես: Իսկ մենք ազգային ավանդական պետություն ենք: Այդ ոչնչացնող, ամեն ինչ ջնջող սև ձեռքը աշխատում է հենց այդ ուղղություններով: Սյուն բառը փորձենք մի քիչ ավելի առարկայական հասկանալ: Պետությունը տաճար է. եթե դու հերթով ջարդուփշուր ես անում սյուները, որքան էլ այն ամուր և գեղեցիկ կառուցված լինի, փլուզվելու է, և շատ տխուր տեսարան ենք ունենալու՝ փլված, քարուքանդ եղած տաճարի ենք վերածվելու: Դա արվում է նպատակաուղղված ձևով, համապատասխան խումբը ձևավորված է, դրսից ունի շատ խելացի և ճշգրիտ ուղղորդումներ տվող կոորդինատորներ, ամեն ինչ արվում է մտածված մեզ ոչնչացնելու հա մար: Եկեղեցին, Վեհափառը , կրթությունը, ընտանիքը, այն ամենը, ինչին ուղղում են սրերը, սիմվոլիկ նշանակություն ունեն: Դրանք մեր ազգային ավանդույթների բյուրեղացված ձևերն են, առանց որոնց մեր հոգևոր գոյությունն ուղղակի կդադարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Ընդգծում է՝ պետության համար գլխավոր օրեն քը Սահմանադրությունն է , դրանով է ապրում պետությունը, կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները: «Սահմանադրության մեջ ձևակերպված են տվյալ ազգի, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթների նկատմամբ դիրքորոշումները: Թշնամիներն այնքան բաց են մեզ հետ աշխատում, արդեն չեն էլ թաքնվում, այն պես չէ, որ միայն ականջներն են երևում, ու պետք է գլխի ընկնենք: Պարզ, բաց ձևով թուրքն ասում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, 10-15 տարի առաջ նման մղձա վան ջ ա յին երազ անգ ա մ երևի չտեսնեինք: Բայց սա աստիճանաբար դարձավ իրողություն: Իսկ Սահմանադրության ի՞նչը դուր չի գալիս թուրքին:

Ընդհանրապես թուրքին դուր չի գալիս հայոց պետության, հայ մարդու գոյությունը: Իրենց միշտ ենք խանգարել այնպես, ինչպես գողին խանգարում է տանտերը: Շատ նպատակաուղղված և հետևողական գործողությունների շնորհիվ, ի տարբերություն մեզ, իրենք ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը, նկատի ունեմ Թուրքիային, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի արբանյակն է, իրենց գաղափարախոսությունը մտածված ձևով առաջ են տա նում: Հի մ ա իրենց համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված: Խոստովանենք, որ իրենք են ստեղծել այդ նպաստավոր պայմանները՝ այս վարչախումբը բուծելով, դաստիարակելով, մուտացիայի ենթարկելով:

Հիմա սրանք հայ ընտանիքի զավակներ են, բայց արդեն էթնիկական մուտանտներ են և բացահայտ ձևով ծառայում են թշնամուն և, ազգին թյուրիմացության մեջ գցելով, շարունակաբար խաբելով, ասելով՝ ժողովուրդն է մեզ ընտրել, այդ ժողովրդին տանում են դեպի կառափնարան: Այդ ճանապարհի մի որոշակի հատվածն անցել են, բայց դեռ գործ ունեն անելու և անում են: Այնպես որ, թշնամու թելադրանքով փոխում են Սահմանադրությունը , այդտեղից հանելու են այն ամենը, ինչ կապված է մեր ազգային իղձերի, ազգային արժանապատվության, մեր զարգացման և ուժեղանալու հեռանկարների հետ: Եթե իրենց հաջողվի դա էլ անել, դառնալու ենք սպառողական մի հանրույթ, միայն ստամոքսի հարցերը լուծող, ծառայամիտ: Պետք է, թուրքին էլ կծառայի, իր երկիրն ում ասես կզիջի, արդեն տեսնում ենք դեմոգրաֆիական փոփոխություններ, դա էլ նույն ծրագրի իրականացումն է: Կամաց-կամաց կտեսնենք, որ մեր հայրենիքը դարձել է ուրիշինը, այստեղ նույնիսկ հյուրի կարգավիճակում չենք, և ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց այնպես չէ, որ մեր հասարակությունը հաշտ է նրա հետ, ինչ կատարվում է: «Հասարակության բավականին լայն շերտը հաշտ չէ: Ոչ միայն հաշտ չէ, այլ նաև ներքին բողոք ունի, ունի ատելության տրամադրություններ, համբերությունը հատելու տրամադրության մեջ է: Շատ փոքր է այն շերտը, որը դեռ կա՛մ ինքնախաբեությամբ է զբաղված, որովհ ե տև հաս կ ա նում է իր մաս նակ ցությունն այս ամենի մեջ ու խորքային մեղքի զգացում ունի, աշխատում է ինչ-որ ձևով ինքնարդարացման քայլեր անել, որոնք օրըստօրե ավելի անհեթեթ են դառնում: Ավելի լավ է մարդն ազնվորեն ասի՝ սխալվել եմ, ծուղակն եմ ընկել, ընդ որում՝ շատ վարպետորեն լարված ծուղակ եմ ընկել, ո՞ւմ հետ չի պատահում, ավելի լավ է ադեկվատությունս գտնեմ, դա ավելի պատիվ է բերում, քան ինքն իրեն խաբելով ապրելը: Կա՛մ էլ մի շերտ կա, որն իր հոգեվիճակով, հոգեկերտվածքով, էությամբ և բնույթով այնպիսին է, որ իր համար պստիկ «ես»-ից այն կողմ ոչ մի բան չկա և իր այդ «ես»-ի մասին մտածելով և ինտելեկտուալ ցածր մակարդակ ունենալով ՝ իր պստիկ «ես»-ը հարվածի տակ է դնելու, եթե նույնիսկ չգիտի, թե հայրենիքն ինչ է, չունի այդ զգացողությունը: Կրթություն, գիրք, դասագիրք, Սահմանադրություն, դրանք իր համար գոյություն չունեցող բաներ են, մտածում է, որ կուշտ լինի, իր երեխաները չմրսեն և այլն, բայց առաջին հերթին ինքն է վտանգված: Բայց այս շերտը մեծ չէ»,-ընդգծում է հոգեբանը:

Այդ դեպքում ինչո՞ւ չկա բողոք, պոռթկում: «Այն, ինչ մեզ հետ անում են տարիներ շարունակ և մտածված ձևով, մեր մեջ զոհի հոգեբանություն է ձևավորել: Մարդիկ իրենց անկարող են զգում: Այն նույն մարդը, որ բողոքում է, տեսնում, հասկանում, հաջորդ բանը, որ ասում է՝ բա ի՞նչ անենք, ես հիմա ի՞նչ անեմ: Եվ դա բնական հարց է: Ժողովրդական պոռթկումները, շարժումները բացառիկ դեպքերում են ինքնաբուխ լինում, միշտ պետք է աշխատանք տանել: Ինչպե՞ս ենք պատկերացնում, առավոտյան բոլորս արթնանում ենք, ու ամեն մեկս առանձին-առանձին որոշում, որ դուրս ենք գալիս հրապարակ պայքարելո՞ւ: Այդպես չի լինում: Հարկավոր է խելացի և նպատակաուղղված աշխատանք տանել: Այստեղ արդեն պատասխանատվություն ունեն քաղաքական միավորումները, անձինք: Ուզում եմ անձի վրա շեշտը դնել, թեև դեմ եմ այդ միստիկ, փրկչի կերպարին: Բայց պատմության մեջ խարիզմատիկ, հզոր անհատականությունները շատ մեծ դեր են կատարել: Հիմա անհատականությունների կարիք ունենք: Ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը և այլք շատ ջանքեր թափեցին, իրենց վտանգի ենթարկելով, ձերբակալվելով, ծեծվելով, բայց, իմ կարծիքով, իրենց մոտեցումները եղած իրավիճակին լ րիվ ադեկվատ չէին: Մեր դեմ աշխատում են հոգեբանական պատերազմի չերևացող զենքերով նաև: Իսկ «Դիմադրություն» շարժումը շատ բաց, ավանդական շարժում էր, այնինչ մենք հիբրիդային պատերազմի թիրախում ենք հիմա, դրա զոհն ենք: Ինչպես միշտ լինում է անհաջողություններից հետո, մարդիկ սկսում են պատասխանատվությունն իրար վրա գցել:

Այսօր ընդդիմության մեջ տեսնում եմ ամբիցիաների պայքար, ներքին խոհանոցին տեղյակ չեմ, բայց տեսանելի է այն, որ հենց հայտնվում է իմ նշած հատկություններն ունեցող, հույսեր ներշնչող անհատականություն, որը պայքարի դրոշ է վերցնում, տեսնում ես՝ ունի այդ կարողությունները և կարելի է իր շուրջ համախմբվել, մեկ էլ նա միանգամից թիրախավորվում է հենց նույն ընդդիմության տարբեր թևերի կողմից, էլ չենք ասում իշխանությունների մասին, որոնք իրենց կոորդինատորների հետ միասին ուշի ուշով հետևում են, թե ով է սկսում հեղինակություն վայելել պետականամետ ուժերի կողմից, միանգամից կենցաղային ամենացածր մակարդակով վարկաբեկումները սկսում են, և չի ստացվում այն, ինչը ուզում ենք, որ ստացվի: Նախանձը, ամբիցիաները, եսակենտրոնությունը մեզ այսօր դժբախտացրել են: Ժողովրդից սպասել, որ նա արթնանա, նույնիսկ ամենախելամիտ, իրականությունը ճիշտ հասկացող մարդկանցից, հնարավոր չէ: Պետք է աշխատել ժողովրդի հետ, դա տրիվիալ ճշմարտություն է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում