Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել
Հասարակություն

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր, գրում է arevelk.am-ը: 

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

«Արեւելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել:  Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում: 

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր նաեւ եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին: Նրան հիշում են որպես հայերենի եւ հայ գրականության մեծ նվիրյալ, որ իր գիտելիքները փոխանցում էր Մարսելի հայ երեխաներին:

Անի Հովսեփյանը նաեւ սիրահոժար մասնակցում էր Մարսելի «Հայոց հիշողության հետազոտման եւ արխիվացման միության» աշխատանքներին: Միությունը նույնպես հայտնել է իր սիրելի անդամի ողբերգական մահվան մասին: