Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած «ռազբորկայից». պարզվել են վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


SHAMSHYAN.com
-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական ոստիկանության և համայնքային բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

 Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս  «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

 Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Իսկ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Աշոտ Վանյանի կողմից հայտնաբերվել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել է իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Սերգեյ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մանուկյանը։
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։

Ոստկիանները պարզել էիմ, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել էին մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կայի կրակոցի հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աշոտ Վանյանը հայտնաբերել էր ինքնաձիգ՝ 2 փամփշտատուփով։ Պարզվել էր, որ փամփշտատուփերում կա մոտ 33 փամփուշտ։ 

Քննիչի հանձնարարականով BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ:

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը