Հայտնի է Նոր Արեշում փլատակներից դուրս բերվածների ինքնությունը. 30-ամյա երիտասարդի վիճակը ծանր է
Հայտնի են Նոր Արեշում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո փլատակներից դուրս բերված անձանց ինքնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամ...
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը