Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր Կամենդատյան
Ժամանց

Բարենպաստ օր է. փետրվարի 6-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե գործնական բանակցություններում, և թե անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել:

Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգտում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է:

Ցուլ. Չնայած օրվա պատկերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ, հաջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության  համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի:

Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր թյուրիմածությունների վրա` դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրերը:

Երկվորյակներ. Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բերեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի քանդել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը:

Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:

Խեցգետին. Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը, այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան` տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք:

Առյուծ. Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար` կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավորություն կունենաք խզել այն կապերը,որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում:

Կույս. Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոնֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է` տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվում են, ավելին` շանս է առաջանում ձեր կողմը ներգրավվել ազդեցիկ մի անձի, ով նախկինում աջակցում էր ձեր հակառակորդներին:

Կշեռք. Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում` հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ` ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Կարիճ. Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և` հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պահանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել` հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ:

Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ` արդարացումներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ:

Աղեղնավոր. Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և  երբեք չկայացնել որոշումներ` շրջապատի ազդեցության տակ:

Հնարավոր են տհաճ, հոգեմաշ խոսակցություններ, որոնց հաջորդում են կորուսյալության և դատարկության զգացումները:

Այծեղեջյուր. Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին:

Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից` այսօր դա միգուցե սեփական դեմքը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է:

Ջրհոս. Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ` դա այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն: Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը:

Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Երբեմն դուք գնում եք մեծ զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել:

Ձկներ.  Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը` որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր: Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս; Ստացվում են հետաքրքիր գործնական առաջւարկներ, հնարավորություն կա բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնելու:

Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար: