Արտակարգ դեպք՝ Երևանում. քիմիայի դասարանում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել: Գրել է «Շամշյանը»։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 2-րդ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:
Տեղում պարեկների հետ ծառայություն են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության էրեբունու պահպանության բաժնի դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ծառայողներ Արթուր Խանամիրյանն ու Ռոման Ղազարյանը:
Վերջիններս ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը: Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
Գեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան