Տնակում հրդեհից մահացած պահեստազորային Արթուր Գրիգորյանը Սիսիանից էր․ ուներ տարեց ծնողներ
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։
NEWS.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ 39-ամյա Արթուր Գրիգորյանը ուներ տարեց ծնողներ, մեկ քույր եւ եղբայր։
Մենք տեղեկացանք, որ 39-ամյա Արթուրը ամուսնացած չէր, մասնագիտությամբ շինարար էր, ուներ միջնակարգ կրթություն։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Գրիգորյանը։
Նշենք, որ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։
Ձեւավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
Գեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան