Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել
Հասարակություն

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբում. կան վիրավորներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ փետրվարի 6-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանիտիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։

Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ է տեղափոխվել է Կոտայքի մարզի բնակիչ  30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի է ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել է և ինքնավնասում կատարել։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկնարկային լուսածիր ատրճանակ, գարեջրի շշեր, և BMW մակնիշի ավտոմեքենա, որը ըստ տեղեկություների կռվի մասնակիցներից մեկինն է։