Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞ւմ անուն-ազգանունն էր ուզում իմանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց մի քիչ «նեղն են ընկնում», Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից մյուս՝ ավելի փոքր տրամաչափի «նիկոլփաշինյանները» հանկարծ հիշում են, որ ոչ միայն ժողովուրդ կա, այլև՝ որ «ժողովուրդն է իրենց ընտրել»: Մի կարկառուն քպական էլ, իր կարծիքով զիլ սրամտություն անելով, ընդդիմադիր պատգամավորներից մեկին «դիտողություն» էր անում, թե՝ «ձեզ համար անսովոր է, որ ընտրված վարչապետն է պատասխանում...»: Ընդհանրապես, Փաշինյանի ու մյուս «նիկոլփաշինյանների» խոսույթից անպակաս են «ընտրված», «ժողովուրդն է ընտրել», «լեգիտիմ» բառերն ու արտահայտությունները: Բայց, որպես կանոն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմակից քպական կարկառունները միանգամից ամնեզիա են ունենում՝ «մոռանում» են, թե այդ «ժողովուրդն» իրենց ինչի՞ համար է ընտրել, իրենց ի՞նչ խոստումներին է «ձայն տվել», իրենց ներկայացրած ո՞ր նախընտրական ծրագրին, ավելին ասենք՝ կառավարության գործունեության ո՞ր ծրագրին է հավանություն տվել: Դեռ չենք խոսում այն մասին, թե իրականում քանի՞ տոկոսն են ընտրել 2018 թվականից հետո անցկացված մյուս երկու համապետական ու, առավել ևս, ՏԻՄ ընտրություններում, եթե հաշվի առնենք մասնակցության ցածր տոկոսը:

Հընթացս ճշտենք, որ «ժողովուրդ» բառը ՔՊ-ի հետ զուգահեռ գործածելիս չակերտների մեջ ենք նշում հետևյալ պարզ պատճառով. ցանկացած պարագայում ՔՊ-ն ձայների 100 տոկոս չի ստացել, ավելին, վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ընդհանուր թվի կեսի ձայների հազիվ կեսը, ինչն ամեն պարագայում՝ ժողովուրդը չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ու բնակչության ամբողջությունը չէ: Խոսքը Նիկոլ Փաշինյանին ընտրածների մասին է, իսկ դա ուղղակի մեր ժողովրդի, հասարակության միայն մի մասն է: Ինչևէ... Վերադառնանք բուն խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա յուրայինների կողմից պարբերաբար «ընտրված լինելու» հիշեցմանը: Մենք էլ այստեղ մեկ-երկու թեթևակի հիշեցում ունենք: Նախապես զգուշացնենք նաև, որ մեր հիշեցումների տեսանյութերն էլ կան, այնպես որ՝ «մոռացել եմ», «ես նման բա՞ն եմ ասել, հա՞», «ես գործարան եմ բացե՞լ» և նմանօրինակ փաշինյանական «կռուտիտները» չեն անցնի: Չնայած, եսի՞մ...

Արդեն հեռավոր թվացող՝ «կովիդային» 2020-ի մայիսին ՀՀ ԱԺ-ում ունեցած մի ելույթի ժամանակ, անդրադառնալով Արցախի ինքնորոշմանը և այն իր իշխանության կողմից անտեսելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կերկերուն ձայներանգով ասում է ուղղակիորեն հետևյալը. «Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Ես լավ չեմ պատկերացնում դա: Բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, թե հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանամ»: Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ անուն-ազգանունը այն անձի, որը դեմ է Արցախի ինքնորոշմանը կամ ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ահավասիկ, ասենք այդ անուն-ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան: Գուցե սխալվո՞ւմ ենք: Այդ դեպքում, դե, թող ելնի (ելնեն) ու էլի ԱԺ ամբիոնից հայտարարի, պահանջի (հայտարարեն, պահանջեն) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Լավ, գուցե շատ բարձր նշաձող ենք դնում, թող գոնե համարձակվեն Արցախ բառն արտասանել:

Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ, թե իրենից բացի է՞լ ով է դեմ Արցախին, Արցախի հայությանը, Արցախի ինքնորոշմանը: Խնդրեմ՝ ՔՊ խմբակցության ամբողջ կազմը, ՔՊ կառավարության ամբողջ կազմը, ընդհանրապես ՔՊ-ն ու իրենց սատելիտները: Այստեղ գուցե և մի փոքր սխալված լինենք «ամբողջ» բառն օգտագործելիս: Ավելին, ուրախ կլինենք, եթե սխալված լինենք: Բայց այդ դեպքում շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Հիմնակա՛նը: Փաշինյանն ու իր նման «ընտրյալների» համար ավելի ցավոտ հիշեցում: Այդ ինչի՞, ո՞ր ծրագրի, ի՞նչ նախընտրական խոստումների համար են իրենք լավ-վատ, կեղծ-անկեղծ 600 հազար և ավելի ձայներ ստացել, օրինակ՝ 2021-ին: Հիշեցնենք: Փաշինյան & ՔՊ co.-ն այդ քվեներն ստացել է նաև «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման, այն է՝ Արցախի ինքնորոշման իրենց բանաձևած մոտեցման համար: Ստացել էին քվեն ու մանդատը Արցախի ինքնորոշման իրացման, այդ նպատակով պայքարելու, որպես իշխանություն գործելու և աշխատելու համար:

Ավելին, Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հարցն ու համահունչ շեշտադրումներ սևով սպիտակի վրա ամրագրված են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի մեջ: Ու, ի դեպ, չեղարկված չեն: Իսկ ի՞նչ է ստացվել գործնականում: Իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած կարկառունների թիմը ուրացել է Արցախը (Պրահա, 06.10.2022), այնուհետև 2023 թվականին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով լեգիտիմություն է հաղորդել Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից բլոկադայի մեջ դրված Արցախի վրա ռազմական հարձակմանն ու Արցախի հայաթափման ցեղասպանական ոճրագործությանը: Երևի ավելորդ է ասել, թե հիմա էլ ինչի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանը և նրա քպական կարկառունները: Հակիրճ տարբերակով դա օրերս բավականին դիպուկ ձևակերպել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը՝ նկատելով, որ Փաշինյանը գնացել էր ռադիոյի հարցազրույցի տաղավար, որպեսզի այնտեղից ասի, թե մենք չպիտի հայ լինենք կամ պիտի հրաժարվենք հայ լինելուց և կոչվելուց: Դե, հասկանալի է... «հանուն խաղաղության»:

Չէ՛, լուրջ, Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ կարկառուն «նիկոլփաշինյաններին» որևէ մեկը քվե տվե՞լ է Հայաստանի Անկախության հռչակագիրը պատառոտելու կամ վերացնելու համար: Ասեք այդ մարդու անուն-ազգանունը, բայց խնդրում ենք՝ «Նիկոլ Փաշինյան» չառաջարկել: Հասկանո՞ւմ եք, խոսքն անգամ ստելու մասին չէ, որ նույն Փաշինյանի դեպքում արդեն առօրեական մի բան է ընկալվում: Խոսքն այն մասին է, որ այդ անձն ու նրա գլխավորած քաղաքական խումբը քվե (մանդատ, ձայն) ստացել է այլ բանի համար, բայց իշխանության գալով կամ այն պահելով՝ անում է տրամագծորեն հակառակը: Անում է այն, ինչի համար ոչ մեկը նրան ոչ մի ձայն չի տվել: Դե, իսկ եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած թիմը ոչ միայն «ժողովրդի կողմից ընտրված» լինելու մասին ծպտուն հանելու տեղ չունեն, այլև պիտի ուղղակիորեն թողնեն իշխանությունը, հեռանան իշխանությունից, ցանկալի է նաև՝ քաղաքական ասպարեզից, ու՝ առհավետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում