«Գազպրոմ Արմենիա»-ն ՌԴ նավթի և գազի Ի.Մ.Գուբկինի անվան պետհամալսարանի հետ համաձայնություն է ձեռք բերել բակալավրիատում ուսումնառության վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ՌԴ նավթի և գազի Ի.Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի հետ ձեռք է բերվել համաձայնություն բուհի բակալավրիատում ուսումնառության վերաբերյալ (10 տեղ):
Կրթական ծրագրին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, ռուսերեն լեզվի առնվազն B1 մակարդակ ունեցող անձինք (уровень B1 подтверждает общее владение русским языком, как иностранным, и способность кандидата удовлетворить основные коммуникативные потребности в социально-бытовой и социально-культурной сферах общения)։ Դիմորդները կընտրվեն հարցազրույցի և համապատասխան թեստի արդյունքներով:
Ուսուցման և կացության ծախսերը հոգալու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ծրագրին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անձնակազմի կառավարման բաժին՝ 010 29 48 62 հեռախոսահամարով։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ