Այսօր՝ 18 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն»,ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով արդեն վեց տարի կլինի, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կարկառունները ներքին ու արտաքին հանրության լսելիքը կոշտուկում են «ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարության չեմպիոն», «ժողովրդավարության բրենդ» ու ժողովրդավարության չգիտես թե է՛լ ինչերի մասին ճչան հայտարարություններով: Իսկ ի՞նչ ունենք գործնականում: Իսկ գործնականում ունենք այն, որ Փաշինյանն ու նրա կարկառունները Հայաստանը փորձում են վերածել բռնապետության: Բացի այն, որ «ժողովրդավարության բաստիոնի» «բաստիոնապետը» մի կետից մյուսը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների տեսանելի ու անվտանգության տասնյակ «անտեսանելի» ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանը վերածվել է իսկական ոստիկանապետության. դե բավական է ժողովրդավարության ատրիբուտ համարվող որևէ հավաք լինի, թեկուզ ոչ մարդաշատ, ողջ ոստիկանությունը լցվում է փողոցները:

Ոստիկանապետությունից բացի, փաշինյանական իշխանության հակաժողովրդավարությունը բավականին ցայտուն դրսևորվում է ժողովրդավարական համակարգի առաջնային ու կարևոր օղակը համարվող ՏԻՄ-երի դեպքում: Այստեղ փաշինյանական իշխանությունը, որպես կանոն, դիմում է վարչական ռեսուրսի ամենազոր օգնությանը, իսկ եթե նույնիսկ դա էլ չի օգնում, ապա՝ «հետընտրական կեղծիքների» գործելակերպին: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը ճնշումների, խոչընդոտումների, արհեստականորեն ճգնաժամային վիճակ ձևավորելու միջոցով, իսկ եթե դրանք չեն օգնել, ապա ուղղակի կալանավորումներով «վերանայել», նենգախեղել ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Այդքանից հետո միգուցե «տրամաբանական» էր, որ քպական իշխանությունը Երևանի ավագանու իր երեսուն անդամներով որոշեց մանդատազրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների: Այդպիսով գործող իշխանությունը փորձում է ոչ միայն ճնշել ընդդիմությանը, այլև հաշվի չառնել հանրության կամընտրության, քվեարկության արդյունքները: Փաշինյանենք շարունակ ոչ վաղուցվա անցյալի մասին ասում էին՝ ոչ ժողովրդավարական, այս, այն, բայց, որքան էլ զարմանաք, այդ «ոչ ժողովրդավարական», «բռնատիրական» ժամանակներում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին (էլ չենք ասում՝ անդամներին) կամայականորեն մանդատից զրկելու դեպք չկարողացանք վերհիշել:

Ի վերջո, համացանցային երկար որոնումներից հետո մի «դեպք» գտանք՝ 2018 թվականին արձանագրված, այն էլ՝ պարզվեց, որ մանդատազրկումը պայմանավորված է եղել ավագանու տվյալ անդամի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու հանգամանքով: Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», չէ մի չէ՝ «ֆորպոստ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. ՀայաՔվե AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Հավատարմություն բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում. միակ հայաստանյան ընկերությունը՝ Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում «Իմ Ամերիա, իմ Հայաստան». նոր նախագիծ` Ամերիաբանկի կողմից (տեսանյութ) Հայաստանի նոր քաղաքական մշակույթը պետք է ձևավորվի հոգևոր-ազգային հիմքերի վրա․ Հովհաննես Իշխանյան Թող ոչ ոք մեզ չկապի նախկին-ներկա ու արտաքին ուժերի հետ, մենք հայրենիքի նվիրյալներ ենք. ՀՃԿ անդամ Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր Ավետիսյան Տանիքների այգիները չինացիներին կարող են ապահովել նրանց անհրաժեշտ բանջարեղենի վեցերորդ մասը, իսկ արևային մարտկոցները՝ էլեկտրաէներգիայի մինչև հինգ տոկոսը ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում է, այնուհետև՝ Երևանում․ ի՞նչ դեր ունի այստեղ հանքարդյունաբերության ոլորտը Արցախի Հանրապետության քաղաքացիները օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը. ՀայաՔվե Որտեղ հաց, այնտեղ հանձնած՝ ահա՛ Փաշինյանի նշանաբանը․ Հովհաննես Իշխանյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ» Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ» «Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ» Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ» Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ» Թմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ