Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից

Ֆրանսիայի «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել

Շաբաթ գիշերը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի կենտրոնական Շինոն ատոմակայանում, և երկու էներգաբլոկների շահագործումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը, շաբաթ օրը հաղորդել է France Bleu ռադիոկայանը:

«Ուրբաթ լույս շաբաթ գիշերը հրդեհ է բռնկվել Շինոն ատոմակայանում, երկու արտադրամասեր փակվել են մինչև հետագա ծանուցումը», - ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել թիվ 3 էներգաբլոկում, որտեղ անհայտ պատճառներով հրդեհվել է հիմնական տրանսֆորմատորը, և միացվել է հրդեհաշիջման համակարգը։ Ըստ կայանի ղեկավարության՝ հրդեհը մարվել է, բնակչությանը կամ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում, քանի որ հրդեհը տեղի է ունեցել «միջուկային գոտուց դուրս», հայտնում է France Bleu-ն։ Այնուամենայնիվ, էլեկտրակայանը որոշ ժամանակ ավելի քիչ էներգիա կարտադրի, քանի որ թիվ 3 և 4 էներգաբլոկների շահագործումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը, ասվում է նյութում։