«Մի աղջիկ ուշագնաց եղավ, ահավոր էր»․ ի՞նչ է կատարվում Արմավիր-Երևան երթուղում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն մեկ ամիս է՝ Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայնքների բնակիչներն անհույս սպասում են, թե հանրային տրանսպորտի հարցը կլուծվի։ MediaHub-ը հետևողականորեն ներկայացնում է խնդիրը՝ հավատալով, որ պատկան մարմիններն ականջալուր կլինեն և կփորձեն լուծել խնդիրը։
Մարզը սպասարկող «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերությունը մեկ ամիս է՝ չի աշխատում, քանի որ ՏԿԵՆ-ը հրաժարվում է ընկերությանը տեղեկանք տալ, որով հնարավոր կլինի մեքենաները տեխզննման տանել։ Գերատեսչությունից մեզ միշտ արձագանքում են, թե ավելի ուշ զանգելու դեպքում հստակ հիմնավորում կստանանք, բայց թե այդ «ավելի ուշը» ե՞րբ է, դեռ չենք հասկացել։
Ինչևէ, հիմա մարզը սպասարկող ընկերություն չկա, ով ասես, դարձել է քաղաքացիներին իր մեքենայով Երևան հասցնող՝ անկախ նրանից իր մեքենան սարքի՞ն է, ենթակա՞ է երթուղի դուրս գալու։
«Ինչ մեքենա ասես, կանգնած է, էն ձյան օրը մի քանի մեքենայի մոտեցա, որ գնամ Երևան, բոլորի «պագրիշկաները քաչալ էին», ստիպված քաղաքացիներից մեկի մեքենան եմ կանգնեցրել, խնդրել, որ ինձ էլ հետը Երևան տանի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, որ Մեծամորից է գալիս Երևան, պատմեց, որ այսօր անհասկանալի «Գազել» է կանգնել, մեջն այնքան մարդ է եղել, որ շնչելու օդ անգամ չի մնացել։
«Մի աղջիկ ուշագնաց եղավ, ահավոր էր»,- պատմեց մեր զրուցակիցը։
Արմավիրի համայնքապետարանից վստահեցնում են, որ ամեն ինչ անում են խնդիրը շուտափույթ լուծելու համար, սակայն և շարունակում, ամեն ինչ չէ, որ իրենց ձեռքում է։ Հատկապես երթուղի դուրս եկող մեքենաների մասով համայնքապետարանը որևէ բան անել չի կարող, վերահսկողական մեխանիզմ չունի։
Քաղաքացիները ևս հասկանում են, որ միայն իրենց համայնքապետարանով հարցը լուծել հնարավոր չէ, սակայն իրենց այս պահին չի հետաքրքրում, թե ում դաշտում է խնդրի լուծումը․ մեծ հաշվով, դա իրենց «հարցը չէ»։
«Դե թող չվերահսկեն, տաքսիստներն էլ պասաժիրի համար իրար ծեծեն։ Ինչ ասես, կատարվում ա, մենք ի՞նչ անենք։ Մեր համար մեկ ա՝ որ ընկերությունը գիծ դուրս կգա, ում մեքենաները կաշխատեն։ Էս բարդակը մի օր պիտի՞ վերջանա»,- նկատեց մեր զրուցակիցներից մեկ ուրիշը։
Ինչևէ, մենք այսօր էլ ենք փորձել կապ հաստատել ՏԿԵՆ-ի մամուլի խոսնակի հետ․ զանգն անպատասխան մնաց, բայց օրվա մեջ կրկին կփորձենք, գուցե բախտ վիճակվի հարցի պատասխանը ստանալ։
Նարե Գնունի




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Գեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում