Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններիցԵվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Just business. ԱՄՆ-ը հաստատեց Թուրքիայի հետ գործարքը

Միացյալ Նահանգների Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր «ԷՖ 16» կործանիչներ վաճառելու և գործող կործանիչների արդիականացման գործարքը՝ այդ մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը։ «Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը մեծ առաջընթաց էր»,- նշված էր դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Ժոզեֆ Բայդենը դիմել էր կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավակնություն տալ Անկարային և «ԷՖ 16» կործանիչների վաճառքին։

Մինչ Հայաստանում տարբեր վերլուծաբաններ և արևմտամետ ուժեր հայտարարում են, թե ԱՄՆ-ն ամեն գնով պահպանելու է Հայաստանի անվտանգությունը և փորձում են Թուրքիայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը կապել Հայաստանի անվտանգային հարցերի հետ, ինչպես նաև Արևմուտքին ներկայացնել որպես Հայաստանի գլխավոր և միակ պաշտպան, ԱՄՆ-ն պարզապես բիզնես է անում Հայաստանի շահերի հաշվին և այժմ էլ Թուրքիային «ԷՖ 16»-ներ վաճառելու որոշումն ամբողջությամբ այդ շրջանակներում է։

Հիշեցնենք՝ նախկինում Սենատում Ռոբերտ Մենենդեսի ջանքերով մի քանի անգամ ձախողվել էր Թուրքիային կործանիչներ տրամադրելու գործարքը։ Իսկ, այժմ, Մենենդեսին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո, որևէ այլ խոչընդոտ չունի։ Ի դեպ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մասնակցել են նաև թուրքական «Էֆ 16» կործանիչները, որոնք բավականին լուրջ վնասներ են հասցրել հայկական կողմին։

Փաստացի, գործարքի հաստատումը հերթական անգամ վկայում է, որ Արևմուտքի համար Հայաստանն ընդամենը մանրադրամ էր Թուրքիայի հետ հարաբերվելու, իսկ այժմ Անկարայի հետ հարցերը կարգավորելուց հետո, Հայաստանի շահերի մասին որևէ մեկը չի էլ մտածում։

Անահիտ Բարսեղյան