Դպրոցը գործում է, բոլորս մեր գործերին ենք. Ներքին Հանդում խուճապ չկա, բայց անհանգստություն կա
«Արդեն 4 տարի է մենք շրջապատված ենք ադրբեջանցիներով։ Գյուղից՝ ադրբեջանական ամենամոտ դիրքի հեռավորությունը 500 մետր ա, կրակոցները մեզ համար սովորական բան ա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի բնակիչ Մելս Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ երեկ ամբողջ օրն անհանգիստ է եղել, իսկ գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ ավտոմատ կրակահերթի ձայներ լսվել են, որն, ըստ մեր զրուցակցի, Ներքին Հանդում պարբերական բնույթ է կրում։ Բնակիչներն առավոտյան են իմացել զոհերի ու վիրավորների մասին։
«Իհարկե՛ անհանգստություն կա, բա մեր երեխեքն են դիրքում, բայց գյուղում խուճապ չկա, անգամ դպրոցն է գործում, ոչ ոք դուրս չի եկել, բոլորս մեր գործերին ենք»,- ասաց նա։
Մելս Բաղդասարյանը նաև ասաց, որ 2020-ից հետո ադրբեջանական դիրքերը տեղակայվել են գյուղի հարակից բարձունքներում, հետո կամաց-կամաց առաջ եկել, հիմա Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է։
«Մենք մեր գերեզմաններ գնալու հնարավորություն չունենք, ադրբեջանցիների տեսադաշտում է, նոր թաղումներն էլ Կապանում ենք կազմակերպում»,- ասաց նա։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Գորիսի շրջանի սահմանամերձ Տեղ գյուղի հետ։ Տիկին Մարգարիտան ասաց, որ Տեղում չնայած իրադրությունը հանգիստ է, բայց Ներքին Հանդի ուղղությամբ կատարվածը նաև Տեղում անհանգստության տեղիք է տալիս։
«Մեր պատշգամբից երևում են ադրբեջանական դիրքերը։ Երեկ և այս պահին հանգիստ է, բայց դա հարցի լուծում չէ։ Ես զանգել եմ Ներքին Հանդում բնակվող ծանոթներիս, այնտեղ բնակիչները անհանգիստ են, վախենում են լայնամասշտաբ գործողություններից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ առավոտյան տարածած հաղորդագրության՝ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։
Հունան Թադևոսյան




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամ...
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ