Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասին
Հասարակություն

Ադրբեջանցիները 25 մեքենայով զինվորներ են տեղափոխել Ներքին Հանդի ուղղությամբ․ Ի՞նչ է իրականում կատարվել Ներքին Հանդում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի երկու զոհ և մի քանի վիրավոր։
«Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկում ամրաշինական աշխատանքներ են կատարել, և ադրբեջանական կողմը կրակ է բացել՝ աշխատանք կատարող հայ դիրքապահների ուղղությամբ։

Այդ պահին այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամը պատասխան կրակ է արձակել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Վերջինս փորձել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն՝ աշխատանք կատարող մարտական ընկերներին պաշտպանելու համար։

ՀՀ ռազմական ոստիկանությունը շտապեց հաղորդագրություն տարածել․«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»։

Մեզ հասած տեղեկություններով, շատ օպերատիվ կերպով, միջադեպից կարճ ժամանակ անց ռազմական ոստիկանությունը շտապել է բարձրանալ դիրք՝ ձերբակալելու համար պատասխան կրակ արձակած հայ կամավորականին։ Ռազմական ոստիկաններին, սակայն, դիրք բարձրանալ չի հաջողվել։

ՊՆ-ն բավարարվել է միայն ադրբեջանական կողմի սուտ տեղեկատվությունը հերքելով, չնշելով, որ առաջինը հենց ադրբեջանական կողմն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Փետրվարի 12-ի-ին՝ 22։15-ի դրությամբ մարտական հերթապահություն իրականացնողները նկատել են, որ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ թշնամական կողմը մոտ 25 մեքենայով զինվորների նոր խումբ է հասցրել։ Տեղեկությունն այդ մասին մարտական հերթապահություն իրականացնողները փոխանցել են հրամանատարական կազմին։

«Հրապարակը» կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ մեր տեղեկությունների համար հաստատում ստանալու համար։ Նա ասաց, որ այս պահի դրությամբ կրակը դադարել է, իսկ Ներքին Հանդի ուղղությամբ հայկական դիրքի հետ կապը կա։

«Հաղորդագրություններից զատ որևէ տեղեկություն այս պահին չենք կարող հաստատել»,-ասաց Թորոսյանը։