ԵԿՄ անդամներից մեկը հանկարծամահ է եղել, ևս 4-ը զոհվել են. միությունը հաղորդագրություն է տարածել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Այս մասին հաղորդագրոթյուն է տարածել ԵԿՄ-ն՝ նշելով, որ Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին։
«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։
Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին. շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկրապահ կամավորի ինսուլտ ստանալու մասին ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի