Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

Եթե զինվորը չպետք է կրակի, պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ասելով, փաստորեն, նկատի ունի այս սողացող պատերազմի վիճակը, որի ժամանակ մենք շարունակ զոհեր ենք տալիս: Իսկ հայ ժողովուրդն ակնկալում է իրական խաղաղություն, բայց արժանապատիվ ճանապարհով: Այսօր ադրբեջանական կողմը Սյունիքի ուղղությամբ կրկին կրակ է բացել, ունենք չորս զոհ: Պաշտպանության նախարարությունն ասում է, որ կպարզեն մեղավորին և կպատժեն, ակնարկելով, որ հայ զինծառայողն է կրակ արձակել։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախյան երկու պատերազմների մասնակից, երգիչ Արսեն Սաֆարյանի հետ: 

- Արսեն, Պաշտպանության նախարարությունն ասում է, որ կպարզի, ովքեր են մեղավորները և կպատժի նրանց: Երբևէ կմտածե՞իք, որ հայ զինվորի կողմից` երկրի սահմանները պաշտպանելու փորձը մի օր կասկածի տակ կդրվի….

- Ես այնքան եմ դժվարանում այս մասին խոսել, երբևէ չեմ մտածել, որ կգա մի օր, երբ դիրքում կանգնած զինվորին` թշնամու առաջխաղացման դեպքում կրակելու համար մեղավոր կհամարեն:

- Ի՞նչ եք կարծում` ինչու են հանրությանն անընդհատ պատերազմով սպառնում, այս վախեցնելը ո՞ւր է տանում մեզ: 

- Եթե խոսքը բանակի մասին է, ապա այդ վախ բառն անգամ չեմ ուզում արտաբերել: Բանակը նրա համար է, որ հասարակությունը չվախենա: Եթե պիտի բանակն էլ վախենա, էլ ինչի՞ մասին է խոսքը: Եթե զինվորը չպետք է կրակի, չպետք է պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած: Վախենալով սահման չեն պահում, անհնար է: Կյանքի օրենքներից է, մինչև հակահարված չես տալիս, չես ապտակում, դասեր չեն քաղում:

- Իսկ ինչպիսի՞ն է շարքային հայ տղամարդն այսօր: Տպավորություն է, թե այդ վախը համատարած է դարձել:

- Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի հայ տղամարդու արիությունն ու առնականությունը, կռվելու կարողությունը: Վերջերս Գինոսյանը մի հետաքրքիր բան էր ասել. ասել էր, եթե դավաճան եք տեսնում, մատնացույց արեք նրան և այդ մեկ դավաճանին մի ընդհանրացրեք ողջ հայ ժողովրդի հետ: Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան վախկոտներ, դավաճաններ, տականքներ, սրիկաներ ու խաբեբաներ, բայց սխալ է նրանց ողջ ժողովրդի հետ ասոցացնելը: Եկեք նրանց մատնացույց անենք, ստանան իրենց պատիժը: Ես իմ ամենավատ երազում անգամ չեմ պատկերացրել, որ այն օրին կհասնենք, որ հայ տղամարդու կերպարը կդնենք կասկածի տակ: Նույնիսկ այդ մասին անկարելի է խոսելը: Պետք է խոսել այն մասին, թե քանի հազար տղաներ են կանգնել սահմանին, պահել մեր հողերը, պաշտպանել մեզ մինչև վերջին շունչը: Չգիտես ինչու պրոպագանդան այլ ուղղությամբ է գնում, լավը պետք է տեսնենք, պետք է մատնանշենք, պետք է խոսենք մեր հերոսների մասին, բայց ողջ օրը խոսում ենք վախկոտների և թռնողների մասին: Որպես ի՞նչ:

- Հայաստանի վարչապետն օրերս ասաց, որ Հայաստանի թիվ մեկ հերոսը` հարկատուն է: Հավանաբար պրոպագանդան հենց այստեղից է գալիս:

- Ո՞վ է` հարկատո՞ւն: Այ քեզ բան: Իսկ գուցե վաղն էլ պարզվի, որ Հայաստանի թիվ մեկ հերոսներն, օրինակ վարորդներն են, որովհետև լավ մեքենա են վարում: Նույն տրամաբանության մեջ է: Հարկատուն հերոս չէ, հարկատուն ուղղակի նորմալ մարդ է, ինչպես ասում են` դա լավ չի, դա նորմալ է: Հարկատուի հերոսը ո՞րն է: Այ էդպես ենք արել, որ հերոս բառը գետնին ենք գցել, ամեն մեկին հերոս ենք ասում: Բայց իրական հերոսները հերոսաբար կռվողներն են, հաջողություն արձանագրողները: Սա խայտառակություն է` ամեն մեկին ասել. դու հերոս ես: Լավ է, երբ մարդիկ իրենց գործը լավ են անում, լավ ասֆալտ են փռում, լավ գինի են պատրաստում, լավ մեքենա են վարում, բայց ինչո՞ւ ենք հերոս բառը բերում կպցնում ամեն մեկին: Տխուր է, շատ տխուր է: Էս ո՞ւր ենք հասել, չգիտեմ, դատում են թշնամու վրա կրակողին…. Այլ հարթության վրա է: Ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է: