Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ազգի և պետության սահմանում. Վահան Զանոյան

«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի»։

Մարկոս 8, 36

Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և առհասարակ հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը․ այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։

Այսպիսով, բացարձակ պատմական հեգնանք կլինի, եթե պետությունը, որն իր գոյությամբ պարտական է իր ազգի տոկունությանը, որոշի, որ ազգային ինքնությունն ու պատմական ժառանգությունն այլևս իր սեփական ինքնության և պատմության մաս չեն։ Պետության առաքելությունն է պաշտպանել շատ ավելի լայն էություն, քան հենց ինքն է։ Պետությունն ինքնին և՛ նպատակ է, և՛, ինչն ավելի կարևոր է, միջոց՝ պաշտպանելու ազգային ինքնությունը, մշակույթն ու պատմական իրավունքները։ Այն պաշտպանություն է, որը թույլ չի տալիս ազգը թողնել այլ պետությունների մշակութային գերակայության և արժեհամակարգի գթությանը։

Պետությունը, որը զրկված է իր ժողովրդի հինավուրց ժառանգությունից, նման է մարմնի՝ առանց հոգու։ Այն ռոբոտ է, որը շարժվում է տնտեսական աճի ու առևտրի թելադրանքով՝ հանուն միայն այդ նույն տնտեսական աճի և առևտրի։ Այն նսեմանում է և հավասարվում մյուս բոլոր պետություններին հատուկ մի ընդհանուր հայտարարի, և ոչինչ ավելին։ Եվ քանի դեռ վտանգված է իր ազգային յուրատիպ դիմագիծը, այն կլինիկական առումով մահացած է։

Ինչի՞ կվերածվեր հայկական պետությունը, եթե զրկվի իր հայկական ազգային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Սա՛ է այն գոյաբանական հարցը, որն այսօր կախված է հայ ազգի և Հայաստանի Հանրապետության գլխին․ այն նույնքան կամ ավելի մեծ սպառնալիք է, որքան Ադրբեջանի բռնապետական ռեժիմից եկող ռազմական սպառնալիքները։ Ճակատագրի հեգնանքով, այդ սպառնալիքները սնվում են ներսից, եթե անգամ ունեն հմուտ արտաքին դիրիժորներ։

Նորագույն պատմության շրջանում հայկական ազգային ինքնությունն անհոգի հավաքականության մեջ թաղելու վերջին փորձը եղել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Երկու-երեք սերունդ մեծացել են որպես օրինակելի խորհրդային քաղաքացիներ և խորհրդային մարդիկ։ Ազգությունը բեռ էր, որը դանդաղեցնում էր խորհրդային մարդու ուղին դեպի կոմունիզմ։ Բայց նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ամենամութ տարիներին, երբ հայ ազգի ամենապայծառ ուղեղները հարյուր հազարավոր անմեղ մարդկանց հետ միասին վերացվում էին, ազգը կրկին դիմադրում էր։ Այնպիսի ականավոր մտավորականները, ինչպիսիք էին Հրաչյա Աճառյանը, գիտնական Վիկտոր Համբարձումյանը, պոետներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, արվեստագետ Երվանդ Քոչարը և շատ այլք, վառ էին պահում ազգային իրազեկվածության հուրը՝ հաճախ գաղտնի, անգամ վտանգելով սեփական կյանքը։ Խորհրդային ինքնության մեջ ազգային ինքնությունն ուծացնելու դեմ ազգային դիմադրությունն ահռելի էր․ այն հիմք դարձավ և հանգեցրեց 1965 թ․ և 1988 թ․ համազգային ընդվզումներին։

Հայոց ցեղասպանություն վերապրածները նույնիսկ ավելի մեծ վճռականություն ցուցաբերեցին ազգային ինքնությունը պահպանելու հարցում։ Հատկապես արժանահիշատակ է վերապրածների առաջին սերունդը, որը, ժամանելով բոլորովին անծանոթ և օտար երկրներ՝ հազիվ կենդանի, կորցրած ողջ նյութական, զգայական ու հոգևոր կապը նախկին կյանքի հետ, ամեն ինչ սկսեց նորից՝ ազգային ինքնությունն ու մշակույթը չկորցնելու հաստատակամությամբ, որպեսզի ցեղասպանները չհասնեին իրենց նպատակին։ Համայնքները, որոնք հազիվ էին կարողանում կերակրել սեփական երեխաներին, դպրոցներ հիմնեցին, եկեղեցիներ, թատրոններ, մշակութային և մարզական ակումբներ կառուցեցին․ արեցին ամեն ինչ հանուն հայապահպանության։ Հյուրընկալ երկրներում հայկական դպրոցները ծաղկեցին ու ընդլայնվեցին, իսկ դրանց շրջանավարտները ոչ միայն կարողացան ընդունվել բուհեր ու իրենց ընտրած մասնագիտություններում գերազանցության հասնել, այլև սեփական պատմության ու ծագման խոր գիտակցում ձեռք բերեցին։ Մասնագիտական գերազանցությունը և ուժեղ ազգային կրթությունը երբեք միմյանց չբացառեցին։

Ապա, կատարվեց հեռավոր և անիրական թվացող մի երազանք․ պետականության բացակայության 543 տարիներից հետո ծնվեց Առաջին Հանրապետությունը։ Ազգը, որ վտարվել էր իր պատմական հողերից, զրկվել պատմությունից, ցեղասպանվել ու էթնիկ զտումների ենթարկվել՝ կորցնելով մեկ ու կես միլիոն կյանք, պետություն ստեղծեց։ Թեև այն, ճնշվելով նորաստեղծ Խորհրդային և մահացող Օսմանյան կայսրությունների միջև, երկար չգոյատևեց, սակայն պայքարեց իր ազգային ինքնության համար՝ չնայած այն վերացնելու բոլշևիկների բոլոր ջանքերին։

Нет описания.

Ի վերջո, Խորհրդային Միությունն էլ փլուզվեց։

Կարելի էր հուսալ, որ ազգը, որը, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, դարեր ի վեր օտար տիրապետության ներքո պահպանել էր իր ուրույն մշակույթը, վերջապես ձեռք բերելով անկախ, ինքնիշխան պետականություն, առաջին հերթին պետք է կրկնապատկեր գոյատևելու, պայքարելու, բարձր ազգային նպատակների հասնելու իր գենետիկ կարողությունը, և ոչ թե ենթարկվեր իր բացառիկ ու թանկագին պետականությունն ազգային դիմագծից ու պատմական համատեքստից զուրկ, ստերիլ ընդհանրական միավորի վերածելու ճնշմանը։

Եվ, այդուհանդերձ, դա է ուղին, որը, կարծես, ընտրել է Հայաստանի կառավարությունը։ Համենայն դեպս, բոլոր ակնհայտ ազդակները մատնանշում են այդ ուղղությամբ, որոնցից ամենաուղղակին ու ակներևը կառավարության որդեգրած այն դիրքորոշումն է, որ իր պատասխանատվության շրջանակը բացառապես սահմանափակվում է 29 800 կմ² տարածքի շրջանակներում՝ որպես ճանաչված և ընդունելի Հայաստանի Հանրապետության տարածք (ոչինչ, որ Հայաստանի ամենամոտ և ագրեսիվ թշնամի Ադրբեջանը դեռևս պետք է ճանաչի այդ նույն տարածքը՝ որպես Հայաստանի տարածք, որի մի մասը մինչ օրս բռնազավթված է վերջինիս կողմից)։ Մնացյալ ամենը, ինչ դուրս է այդ շրջանակից՝ հարուստ և արժեքավոր հայկական պատմամշակութային ժառանգությամբ, դուրս է նաև հայկական պետության պատասխանատվությունից, ուստի կառավարությունը դրա հետ որևէ կապ չունի։ Այս մոտեցման առաջին անմիջական զոհը եղավ Արցախը՝ հազարամյա հայկական բնօրրանը։

Խորհրդային իշխանությունների՝ Հայաստանում ազգային մղումները խեղդելու ընդունված գործելակերպերից էր տեղի բնակչության և սփյուռքի միջև սեպ խրելը։ Սփյուռքի հայրենակիցների հետ շփումները խստիվ վերահսկվում էին և մշտադիտարկվում։ Նման քաղաքականությունը հատկապես կոշտ էր հայրենադարձված հայերի հանդեպ, որոնց բարեկամներն ապրում էին օտար երկրներում։ Նրանց վերաբերվում էին կասկածանքով, և շատերն աքսորվեցին Սիբիր՝ ազգայնամոլության մեղադրանքներով։ Բայց, և՛ տեղի մտավորականությունը, և՛ սփյուռքի կազմակերպությունները պայքարում էին այդ քաղաքականության դեմ։ Սփյուռքում տպագրվող հայկական գրական ամսագրերն ու պարբերականները գաղտագողի բերվում էին Խորհրդային Հայաստան, մեծ հետաքրքրությամբ ընթերցվում ու ձեռքից ձեռք փոխանցվում՝ կարևոր արժեք ներկայացնելով մտավորականության համար։

Սահմանափակելով կառավարության կենտրոնացումն ազգային գաղափարներից դեպի այսօրվա Հանրապետության գաղափարին, մենք ունենալու ենք այն արդյունքը, որին ձգտում էին հասնել Խորհրդային իշխանությունները՝ պարզապես առանց հարկադրանքի ու Սիբիր ուղևորվող աքսորյալներով լի վագոնների։ Այն օտարացնում է ազգի մի կարևոր հատվածի, որն ապրում է 29 800 կմ² տարածքից դուրս, բայց ամուր կապված է թե՛ երկրի, թե՛, մեծ հաշվով, ժողովրդի հետ։

Այն քաղաքականությունները և հայտարարված մտադրությունները, որոնք պաշտոնական բնույթ են հաղորդում և խորացնում ազգի և պետության միջև պառակտումը, ներառում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելը, պատմության գրքերի վերաշարադրումն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որոշ հոդվածների, որոնք վիրավորական են Ադրբեջանի համար, վերաձևակերպման պահանջները, Ցեղասպանության ճանաչումը պետական նպատակների ցանկից հանելու Թուրքիայի ճնշումներին ենթարկվելը (երբ Էրդողանն ինքը վերջերս հպարտորեն և հանրայնորեն պարծենում էր Զմյուռնայի հույն բնակչության կոտորածով), 1991 թվականին  ստեղծված Հանրապետության զինանշանի համապատասխանությունը հարցականի տակ դնելը, ինչպես նաև դպրոցականներին սովորեցնելը, որ նրանք, ովքեր ասում են, որ Արարատը մեր ամենաբարձր սարն է, խոսում են ոչ թե Հայաստանի մասին, այլ ինչ-որ այլ բանի։

Մինչ հայ ազգը, թեև մեծ զոհողությունների գնով, բայց հաջողությամբ դիմադրում էր Խորհրդային միության՝ իր ազգային ինքնությունը համայնքային ինքնության մեջ տարրալուծելու փորձերին, ներկայիս քաղաքականությունն այդ ուղղությամբ ավելի ներառական ու վտանգավոր է, որովհետև այն սնվում է երկրի ներսից և ղեկավարվում կառավարության կողմից՝ արտաքին ուժերի լուրջ դրդմամբ ու խրախուսմամբ։ Մեր ազգային ինքնությունն ու դիմագիծը նորից բախվել են դիմազուրկ գլոբալ անանունության նույն սպառնալիքին, և կարևոր չէ, թե դա գալիս է Կոմունիզմից, Բաց Հասարակությունից, թե Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանում հայրենասիրական հռետորաբանությունը լռեցնելու ուղղակի պահանջից։

Բարեբախտաբար, մեր օրերի տխրահռչակ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը լուրջ դիմադրության է հանդիպել ուսուցիչների և պատմաբանների կողմից: Որոշ ուսուցիչներ նույնիսկ բոյկոտել են այն։ Վետերան ակադեմիկոսներն ու պատմաբանները նույնպես հանդես են եկել 7-րդ դասարանի պատմության դասագրքի և առարկայի անվանումը «Հայոց պատմությունից» «Հայաստանի պատմություն» փոխելու վերաբերյալ հրապարակային քննադատություններով: Սա հուսադրող է, բայց բողոքի ալիքը պետք է ավելի ընդգրկուն լինի Երևանի ամբոխահաճո իշխանության ուշադրությունը գրավելու համար: Իրենց երեխաների կրթությամբ մտահոգ ծնողները պետք է միանան պայքարին՝ ոչ միայն ընդվզելով նոր դասագրքի դեմ, այլև տանը կազմակերպելով պատմություն պատշաճ ուսուցանում՝ այդպիսով անվստահություն հայտնելով կառավարության ուսումնական ծրագրերի հանդեպ:

Կարևոր է գիտակցել, որ այս ամենն ի վերջո հանգում է ազգային անվտանգությանը: Ազգային անվտանգությունը վերաբերում է այն բոլոր գործոններին, որոնք ազգին դարձնում են պատրաստակամ և ունակ պաշտպանելու իր հայրենիքը: Ժամանակակից, մրցունակ բանակն ակնհայտորեն այդ համակարգի միջուկն է և դրա հիմնական ակտիվ բաղադրիչը: Սակայն եթե նույնիսկ Հայաստանն այսօր ունենար այդպիսի բանակ (ինչպիսին չունի), դա բավարար չէ։ Դրան նպաստող գործոնների առաջին շրջագիծը ներառում է ռազմական հետախուզությունը, ռազմական բարեփոխումները, իրավական, դիվանագիտական և տեղեկատվական արշավներ իրականացնելու կարողությունը, տնտեսական անվտանգությունն ու գլոբալ մրցունակությունը: Երկրորդ՝ արտաքին շրջագիծը կամ վահանը պակաս շոշափելի է, բայց նույնքան կարևոր․ դա ազգային պատկանելիության զգացումն է, պատմական ժառանգությունն ու համատեքստը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հավասարակշիռ կրթական համակարգը, ժողովրդագրական կառավարումը, ազգային-ռազմավարական տեսլականը, ազգային արժեքները, յուրատիպ մշակույթային պատկանելությունը, ազգային ինքնության և ազգային-պատմական իրավունքների խոր զգացումը: Երբ այս արտաքին շերտը խոցվում է, ավելի ու ավելի դժվար է ապահովել ազգային անվտանգության համակարգի մնացյալ բաղադրիչների արդյունավետ աշխատանքը:

Թեև պետությունը պետք է ունենա միջազգային հանրության կողմից ճանաչված որոշակի աշխարհագրական տարածք, դրա պաշտպանությունը չի կարող ընկալվել միայն աշխարհագրական եզրույթներով: Բանակները պաշտպանում են հայրենիքներ, ոչ թե պարզապես անշարժ գույք: Այն, ինչի համար կռվում է ցանկացած զինվոր, չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով։ Բոլոր վերոթվարկյալ ազգային անվտանգության արտաքին շրջագծի գործոններն են, որ ամբողջացնում են հայրենիքի գաղափարը։

«Պետությունը փրկելու» պատրվակով կառավարության օրակարգն ազգային օրակարգից տարանջատելը, որը ենթադրում է պատմական ազգային իրավունքներից հրաժարում, ինքնին հակասական է և ինքնադավ, և մեծապես վտանգում է թե՛ պետության, թե՛ ազգային շահերը։

Հայ ազգը կարիք չունի պարզապես պետության։ Այն կարիք ունի Ազգային պետության։ Սփյուռքի,  ինչպես նաև Հայաստանի ներկայիս քաղաքացիների և բնակչության մեծ մասը կարող է շատ ավելի խաղաղ ապրել ու ապրուստ վաստակել Եվրոպայի ցանկացած երկրում, ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում, որոշ մասը՝ նույնիսկ ներկայիս Ռուսաստանում, եթե այն ամենն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, ազգային հատկանիշներից ու բնույթից զուրկ մի պետություն է՝ խաղաղության ու հանգիստ կյանքի միակ խոստումով։ Հենց Ազգային պետության գաղափարն է, որ մարդկանց բերում է Հայաստան, Հայաստանը տարբերակում մյուս բոլոր երկրներից, որովհետև բավարարում է այն կարիքները, որոնք ոչ մի այլ երկիր չի կարող բավարարել։ Եթե հայկական պետությունը որոշում է ձերբազատվել ազգային համատեքստից, ապա այն այլևս ոչինչ չի կարող առաջարկել Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը։

Ցանկացած մեկը, ով ուշադիր նայի Հայաստանի և տարածաշրջանի քարտեզին, կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանված լինել առանց իր ողջ ազգի, որը ծնել է այն։ Սա է, որ Հանրապետության կառավարության ցանկացած մարմին պետք է հասկանա։ Այսօրվա կառավարությունը ոչ միայն սա չի հասկանում, այլև ուղղակիորեն մերժում է այս գաղափարը։ Կառավարությունը պետք է ավելի լավ սերտի քարտեզն ու իր ժողովրդի պատմությանը։ Ինչպես նշվեց վերևում, այս ձախողման առաջին ուղղակի զոհը եղավ Արցախը՝ հայոց հայրենիքի անբաժանելի մասը, որը վերջերս օրը ցերեկով էթնիկ զտումների զոհ դարձավ։ Բայց սա կարող է միայն ավելի մեծ կորուստների նախադրյալը լինել, եթե կառավարությունը չկարողանա նոր ուղղություն որդեգրել։

_________________

Նոթ հեղինակից․ հոդվածում քննարկվում են խնդիրներ և քննադատվում են Հայաստանի կառավարության որոշակի քաղաքականության ուղղությունները։ Այն միտումնավոր չի մատնանշում Հայաստանի կառավարության որևէ պաշտոնյանի և չի օգտագործում վիրավորական ածականներ, որպեսզի հավատարիմ մնա գրագետ և հետևանքային հանրային քաղաքական խոսույթին նվիրված մեկ այլ հոդվածի հորդորանքներին։  

Վահան ԶԱՆՈՅԵԱՆ


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում