Յոթ ցավալի հետևանք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Tsargrad.tv-ն «Ալիևն ինքն իրեն նվիրեց ևս 7-ամյա կառավարում. ժամանակն է, որ Հայաստանում իմանան դրա 7 ցավալի հետևանքների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի գործող նախագահը կրկին վերընտրվել է նույն պաշտոնում։ Համացանցում քննարկում են, թե դա ի՞նչ է նշանակում առանց Ղարաբաղի մնացած Հայաստանի համար: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։ Ընտրողների վերջնական մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի, կազմել է 76,73 %: Ինչպես և սպասվում էր, Իլհամ Ալիևը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների ավելի քան 90 %-ը։
Ալիևի՝ 7 տարի ժամկետով հետագա կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն բուն Ադրբեջանի, այլ նաև հարևան Հայաստանի համար։ «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը կարծում է, որ այդ ընտրությունների հիման վրա կարելի է յոթ եզրակացություն անել։ «Նախ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փաստացի նպաստեց Ալիևի հաղթանակին՝ հայտարարելով Հայաստանի համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին և ինքնամեկուսանալով ընտրությունների մոնիտորինգից։
Երկրորդ՝ քվեարկության արդյունքները նշանակում են, որ ոչ ոք չի վիճարկի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «կլանումը»։
Երրորդ՝ պարզ է, որ ոչ ոք չի սեղմի Ադրբեջանի ղեկավարի «երգող կոկորդը»։
Չորրորդն այն է, որ չափազանց մեծ միամտություն կլինի հույս դնել Ղարաբաղ հայերի խաղաղ վերադարձի վրա, քանի որ այդ տարածքը դարձել է Ալիևի իշխանության խորհրդանիշը։
Հինգերորդն ու վեցերորդն այն են, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի պատրաստվում վերադարձնել հայ գերիներին, և նրանք խաղաղ գործընթացն օգտագործում են միայն նոր տարածքներ գրավելու և «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Եվ ամենակարևոր յոթերորդը՝ 2022 թվականի Պրահայի համաձայնագիրը ոչ միայն Արցախը (Ղարաբաղը) Ադրբեջանին հանձնելու, այլ նաև Հայաստանի ինքնիշխանությունը թուրքերին հանձնելու մասին էր, և այդ նախագիծը հաստատվել ու իրականացվել է ԵՄ ղեկավարության, ԱՄՆ-ի, ինչպես նաև անձամբ նախագահ Մակրոնի ու կանցլեր Շոլցի կողմից»,- ամփոփել է «Товарищ генерал»-ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում