Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճը

Երեխաս մահացավ աչքիս առաջ, փոքրս կյանքի համար էր պայքարում

«Պատերազմի առաջին րոպեներին ընտանիքս տվեց առաջին զոհն ու վիրավորները։ Աչքիս առաջ 16 տարեկան տղաս մահացավ, փոքրս ապրելու համար պայքարում էր, ես էլ մահամերձ վիճակում էի»,- MediaHub-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի հիշողություններով է կիսվում Գոհարինե Գրիգորյանը։ 

Նրա ընտանիքը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով հաստատվել էր Արցախում։ Վազգենի հետ ընտանիք էր կազմել, տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ապա վերադարձել ու բնակություն հաստատել Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ 2020 թվականին Շահումյանի անկումից հետո տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ։ Գոհարինեն ասում է, որ չնայած դժվարություններին, ամեն բան հասցնում էին անել, երեխաները տեղի դպրոցն էին հաճախում, ամուսինն աշխատում էր Վանքում, կյանքը վատ չէր։ «Սեպտեմբերի 19-ին մի քանի րոպեում ամեն ինչ փոխվեց։ Վանք գյուղում էինք։ Երբ լսեցի առաջին պայթյունի ձայնը, մտածեցի ամպի որոտ է, հետո դրանք շատացան։ Ամուսինս գոռաց, որ պատերազմ է։ Արագ մտա տուն, որ երեխաներին շորեր ու անհրաժեշտ պարագաներ վերցնեմ գնանք ապաստարան։ Հրթիռն ընկավ ուղիղ տան բակ։ Ամբողջ մարմնիցս արյուն էր հոսում, արդեն գիտակցությունս կորցնում էի, մեկ էլ Վազգենը գոռաց` «Գոհա՜ր, Սերգե՛յը, Մկրտի՛չը»»,- արտասվում է կինը։ 

Գոհարինեի պատմելով՝ ինքն այդ պահին արնահոսում էր։ Նրա ամուսինը վիրակապել է կնոջ ձեռքերը, հետո տեղում նրանց առաջին օգնություն է ցուցաբերել Սամվել անունով մի տղա, այնուհետև տեղափոխել Վանքի տեղամասային հիվանդանոց։

«Այդ պայթյունից վանքեցի մի քանի հոգի ևս վիրավորում էին ստացել, նրանց թվում՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, տեղում մի մարդ մահացել էր։ Վանքի հիվանդանոցում լսեցի՝ «երեխան էլ չկա, մյուսների կյանքը փրկեք»։ Շտապ օգնության մեքենայով մեզ պատրաստվում էին տեղափոխել Ստեփանակերտ, ես անընդհատ Սեգոյիս անունն էի գոռում, ասացին՝ ««պուլսը» վերականգնվել է»։ Ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Ամբողջ ընթացքում ցավից ու երեխաներիս վիճակից արտասվում էի, անգամ ի վիճակի չէի գոռալ։ Մենք հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրավորներն էինք։ Մկրտիչին տարան մանկական հիվանդանոց, իմ դիմաց Սերգեյի մարմինն էր, խնդրում էի, որ երեխայիս փրկեն, բայց բժիշկներն էլ հասկանում էին, որ դա անհնար է։ Ինձ տարան «կատե», ավելի ուշ ասացին, որ երեխաս մահացել է»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ 16-ամյա որդին համեստ էր ու չափազանց բարի սիրտ ուներ։ 

Բարեբախտաբար, արցախցի բժիշկներին հաջողվում է փրկել Գոհարինեի ու մյուս որդու՝ 13-ամյա Մկրտիչի կյանքը, Վանքից տեղափոխված մյուս վիրավորներին։ 

Սեպտեմբերի 24-ին Գոհարինեի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ են բերում նաև նրա որդու մարմինը։ Սերգեյը հուղարկավորվել է հայրական գյուղում՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշում։ Վազգենի ու Գոհարինեի ընտանիքը որդու հետ այժմ ապրում են Մեծամորում։ Նրանք շարունակում են բուժումներ ստանալ Երևանում։ Գոհարինեն արդեն 6 վիրահատություն է տարել։ Իր ու որդու մարմնում դեռ առկա են բեկորներ։

Հունան Թադևոսյան