Այսօր ձեր ուղեկիցը կլինի հաջողությունը. փետրվարի 16-ի աստղագուշակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
**Խոյ**. Այսօր ձեր ուղեկիցը կլինի հաջողությունը: Մոտենում է այն իրադարձությունների ժամանակը, որոնք կլինեն ձեզ համար անակնկալ, սակայն նաեւ ձեռնտու եւ հետաքրքրական: Կարող եք այս բարենպաստ ժամանակաշրջանը օգտագործել ձեռնարկչական գործունեության տան գնման գործարքների իրականացման համար:
**Ցուլ**. Հնարավոր է արտասահմանից գործնական հաճելի նորություններ իմանաք: Եթե թարգմանիչ եք, մենեջեր կամ քաղաքագետ ու տարբեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության մասնագետ, ապա աստղերը ձեր կողմից կլինեն այսօր: Մի հրաժարվեք նախորդիվ պլանավորված ուղեւորություններից, լինեն դրանք գործնական կամ անձնական բնույթի:
**Երկվորյակ**. Այսօր հակված եք ամեն բան խմբագրելու ձեր կյանքում եւ աշխատավայրում եւ բերելու անհրաժեշտ վիճակի: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա եւ շուտով կզգաք կարգավորվածության դրական ազդեցությունը: Գործեք անշտապ, ամեն բան ծանրութեթեւ անելով, այլապես խնդիրների մեջ կհայտնվեք:
**Խեցգետին**. Այսօր դուք հատկապես խոցելի եք: Հնարավոր է սեզոնային հիվանդություններ ձեռք բերեք կամ ունենաք խնդիրներ ստամուքսի, լեղապարկի եւ մարսողության հետ: Հարմար օր է բժշկա-պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնելու համար: Այսօր խուսափեք յուղոտ սննդից:
**Առյուծ**. Այս օրը խորհրդանշում է թարմացում եւ նորացում: Հատկապես կցանկանաք փոփոխություններ մտցնել մասնագիտական կյանքում եւ տան դասավորության մեջ: Այսօր անակնկալ կերպով կարող է ձեր ֆինանսական վիճակը փոխվել:
**Կույս**. Առողջական խնդիրները կարող են այսօր զգացնել տալ իրենց: Անկայուն կլինի զգացմունքային դաշտը: Այսօր հատկապես հակված կլինեք նյարդային քայլեր անելու: Քինախնդրություն ցուցաբերելու կարիք ամենեւին չկա: Պահպանեք հոգեկան հավասարակշռությունը:
**Կշեռք**. Աշխատանքային առաջխաղացումը կարող է շատ ժամանակ խլել ձեզանից: Նոր հետաքրքրություններ որոնեցեք,որոնք այս պահին կզբաղեցնեն ձեզ: Ապագային նայեցեք լավատեսորեն: Երեկոյան հաճելի կլինի զբոսանքները:
**Կարիճ**. Աստղերը բարեհաճորեն կհետեւեն, թե ինչպես քայլ առ քայլ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Նոր ձեռնարկը, որով դուք զբաղվում եք, կարող է դառնալ բավական լավ եկամտի աղբյուր ձեր համար: Հստակեցրեք ձեր առաջնահերթությունները եւ շարունակեք գործել այդ հունով:
**Աղեղնավոր**. Հնարավոր է չնախատեսված անհասկացողություն եւ բախումներ առաջանան գործընկերների հետ հարաբերություններում: Բավարարվեք նույնիսկ փոքր եկամտով, քանի որ կտրուկ ֆինանսական բարելավման սպասել այս փուլում պարզապես չարժե:
**Այեղջյուր**. Աստղերն այսօր կօգնեն ձեզ վտանգի պահին եւ ուժ ու վստահություն կհաղորդեն ձեզ: Բարդ իրավիճակներից դուրս գալու համար խնդիրը կարգավորեցեք գաղափարախոսական մակարդակում: Պահպանեցեք հավասարակշռությունը եւ ամեն բան կըկնի իր հունի մեջ կարճ ժամանակ անց:
**Ջրհոս**. Այսօր սովորականից ավելի ակտիվ կլինեք ձեր գործողություններում: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ նոր գիտելիքների յուրացման հետաքրքրություն կառաջանա: Այս փուլում շատ բան կսովորեք, որը անգնահատելի փորձ կդառնա ձեր հետագա ողջ կյանքի համար: Փորձառու վստահելի մարդկանցից կարող եք խորհուրդ հարցնել:
**Ձկներ**. Ամսվա կես է, թեեւ, սակայն կարող են աշխատավայրում փոխատեղումներ սկսվել, ուստիեւ այս օրերին հատկապես կարիք չկա առանձնանալու ընդհանուրից:Եթե ամեն բան լավ դասավորվի, ապա հնարավոր են գումարային նոր մուտքեր: Հաջողության կհասնեք, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ: Կարիք չկա ոչ իրականությունը իդեալականացնելու, ոչ էլ բացասական երանգներն առավել խտացնելու:




















«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում
Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղա...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը ն...
Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ Փաշինյան
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է