Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է։
Այո, Հարկային օրենսգրքում կա նման դրույթ, բայց ինչպես դասականն էր ասում՝ «մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ»։ Փոխեք, օրենսգրքի այդ խայտառակ նորմը։ Հարկ ավելացնելու, հարկ վճարողների կյանքը բարդացնելու համար շաբաթը մեկ օրենսգրքում փոփոխություններ եք անում, բայց նման դեպքերում հղում եք անում օրենքին։
Հաշվի առնելով, որ ձեր համար նման հարցերի լուծումը բավականին բարդ է, առաջարկում եմ սահմանաչափ ներառել օրենսգրքում, որ արտերկրում ամսական 500.000 դրամից պակաս եկամուտները ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում։