Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։ Այս մասին հայտնում է lefigaro.fr-ն:
Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները երկխոսություն են վարում Հայաստանին ֆրանսիական հրետանային և հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության շուրջ։