Փաշինյանը ՌԴ-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան․ Արմեն Ռուստամյան
«Երբ քո սահմաններից կորուստ ունես, և դու դա չես դնում որպես նախապայման, Ալիևն էլ էնտեղից ինչ ասես ասումա․․․ գոնե ստեղից ասա՝ խաղաղության մասին պետք է սկսել խոսել, երբ ՀՀ սուվերեն տարածքներից Ադրբեջանը զորքերը հանի»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ստորագրվելիք «Խաղաղության պայմանագրին»։
Պատգամավորը նաև հանդես եկավ հարցադրմամբ՝ ինչու՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նույն Ալմա-Աթայի հռչակագիրը չի հիշում․
«Դե թող ասի՝ Ալմա-Աթան արդեն խախտվածա ըստ իրեն, Ալմա-Աթայով գնա բոլորի դռները և ասի՝ եկեք, ապահովեք, որ դուրս բերվեն ադրբեջանական զորքերը Ալմա-Աթայով նախանշված ՀՀ սուվերեն տարածքներից»,- նկատեց Ռուստամյանը։
Նա նաև պատասխանեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հավանական այցի մասին հարցերին.
«Կավելանան լուրջ խոչընդոտներ, շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դարձել ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ։ Մեր ամենավատ կանխատեսումները արդարացան, դուրս եկավ, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ՌԴ-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։ Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը, և հիմա դա ընդլայնվում է մեզնով, իսկ դա կործանարար է լինելու Հայաստանի համար»,- այսպիսի պնդմամբ հանդես եկավ Ռուստամյանն իր խոսքը եզրափակելիս։