Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 479.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.59 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.27 դրամ (աճել է 0.71), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 227.25 դրամ, ոսկի՝ 20,476.09 դրամ, պլատին՝ 12,375.66 դրամ: