Այսօր՝ 26 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ»

Իրենց փորձագետ համարող որոշ անձինք, նաև որոշ «կուսակցություններ» հարմարավետ տեղավորվել են Նիկոլ Փաշինյանի գրպանում:

Եվ ահա, Փաշինյանի այս «գրպանային փորձագետներից» մեկը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» անունով կուսակցության (կարգին նորություն էր) մի ամբողջ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը մեկը մյուսից անհեթեթ ու զազրախոսական հայտարարություններ է արել ու մերկապարանոց մեղադրանքներ ուղղել... «Հայաքվե» նախաձեռնության հասցեին: Արժե՞ հստակեցնել, որ նա իր զազրախոսական բառակույտը հեղելու ավելի հարմար տեղ չի գտել, քան... Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցն է: Ուրիշ որտե՞ղ...

 

Հատկանշական ևս մեկ «մանրուք»: Հիմա պահքի շրջան է: Իսկ զազրախոսությունը ծանր մեղք է: Առավել ևս այդպես «քրիստոնեական» անուն ունեցող կուսակցության ներկայացուցչի համար (ի դեպ, զարմանալի է, որ Փաշինյանը մինչև հիմա այդ կուսակցության անունը փոխել չի տվել):

Եվ ինչո՞ւ են այդպես իրար անցել: Նրաց իսկ խոսքերը մատնում են իրենց վախերը: Իսկ վախն այն է, որ «Հայաքվեն» հայտարարել է, թե փորձելու են ձևավորել ազգային իշխանություն:
Ի՞նչ կստացվի կամ չի ստացվի «Հայաքվեի» նախաձեռնությունից, կապրենք՝ կտեսնենք: Բայց կարևորն այն է, որ Փաշինյանը հենց միայն «ազգային իշխանություն» բառակապակցությունից այնքան է վատացել, որ նման «փորձագետների» է դաշտ նետում:  Նա էլ, թե՝ «Հայաքվեն»... «փաստացի բոլշևիկյան ռուսաքվե» է»: Ավելին, լրատվամիջոցը սևով սպիտակի վրա գրել է. «Հայկ Սուքիասյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն ինչի՝ Հայաստանի Հանարապետության դեմ, ընդհուպ գնալ քաղաքական սպանությունների ճանապարհով»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Սուքիասյանի տեսքով, հայտարարում է, թե... Ռուսաստանը, «Հայաքվեի» միջոցով, պատրաստվում է ՀՀ-ում «քաղաքական սպանություններ» իրականացնել, հեղաշրջում անել և...
Չնայած, այսքանն արդեն բավարար է: Բավարար է, որպեսզի «Հայաքվեն» վերցնի ու դատի տա նշված զազրախոսական հայտարարություններ անողին: Ու ճիշտ էլ կանեն, որ դատի տան: Էլ ավելի շքեղ կլինի, եթե նման հայտարարություն բարձրաձայնողը հարկադրված լինի պաշտպանվել «սուտ մատնության» մեղադրանքից:

Ճիշտ է, ըստ «ժանրի» կանոնների, Սուքիասյանն ինքն է «նավոդկա տալիս» փաշինյանական ԱԱԾ-ին, որպեսզի այն հարձակվի «Հայաքվեի» վրա: Հասկանալի է, չէ՞, որ նմանօրինակ հայտարարություններով, օրինակ՝ նույն Հայկ Սուքիասյանը, քարոզչաքաղաքական ֆոն է ապահովում՝ փաշինյանական հակահայ ռեժիմի կողմից վայրագ բռնաճնշումների նոր ալիք սկսելու համար: Դա տիպիկ, եթե ոչ՝ կաղապարային սխեմա է:

Ծաղր է, բայց հենց Փաշինյանն ու նրա այսպիսի՝ «գրպանային» ներկայացուցիչներն են խոսում ազգայինից, գաղափարախոսությունից, ինքնիշխանությունից: Այսինքն, ազգային ամեն ինչը ատող, անգամ Արարատի պատկերը հանդուրժել չկարողացող, Հայոց պատմությունը խեղաթյուրող, Հայ եկեղեցուց զզվող ու այն քարկոծող, «ոչ մի իզմից» խոսող, Արցախի պետականությունը կործանած ու ՀՀ-ի հիմքերը խարխլողներն են խոսում ինքնիշխանությունից, ազգայինից, գաղափարների՜ց:
Այլոց «արտաքին պատվիրատուներ» ունենալու մեջ մեղադրում է մի իշխանություն, որի մասին երևի միայն ամենից ալարկոտ մեկնաբանը կամ փորձագետը չի ասել, որ փաշինյանական իշխանությունը գործնականում սպասարկում է թուրքական և ադրբեջանական շահերը, ինչի ամենից ակնհայտ ապացույցը ձևավորված փաստացի ու մղձավանջային իրավիճակն է, Արցախի ուրացումն է, հանձնումն է, Հայաստանի Հանրապետության գլխին նոր սպառնալիքներ ու վտանգներ բերելն է, ցեղասպանական Թուրքիայի հետ սիլի-բիլին է: Հա, բայց «գողն ամենից բարձրն է գոռում՝ բռնեք գողին» բանաձևը սրանց նախընտրած «գործիքն» է:
Ադրբեջանաթուրքական շահերն սպասարկող իշխանությանն սպասարկողը... ընդդիմադիրներին մեղադրում է... Ալիևի շահերն սպասարկելու մեջ, մարդկանց լրտես է անվանում: Փաստորեն, դարչնագույն զազրախոսությունը երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկն» է: 
Ամենից զավեշտականն այն է, որ Հայկ Սուքիասյանը վստահ պնդում է, թե՝ «Ռուսաստանն ամեն ինչ էլ կարող է անել», նկատի ունի, որ Հայաստանում կարող է հեղաշրջում անել, իշխանափոխություն անել, երրորդը, չորրորդը: Տեսնես այդ ումի՞ց է քաշվել Ռուսաստանը, որ 2021-23 թվականներին բան չի արել: Ախ, հա՜, Հայկ Սուքիասյանից են վախեցել ու նրա ներկայացրած կուսակցությունից:

 

Այս ամենի մեջ մեկ հուսադրող բան կա. դատելով այն բաներից, թե ինչ կարգի կատաղի հակառուսական հիստերիայի մեջ է գործող վարչախումբը, և, օրինակ՝  դահլիճային բաց քննարկումից ինչպես է իրար անցել, որ դրա տակ «հեղաշրջման փորձ» է տեսնում, Փաշինյանն այս անգամ իսկապես իշխանազրկվելու լուրջ վտանգներ է տեսնում: Ոնց որ «վախ չափելն» էլ այլևս չօգնի...

Վրեժ Մահտեսյան

Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ. Լավրով ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Մայր Աթոռի հայտարարությունը Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է «Ռեալ»-ում ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար. Մբապե Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում