Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հետ են մղել «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) հարձակումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ խոցելով 15 անօդաչու թռչող սարք: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «X»-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Հուսիները լայնածավալ հարձակում են գործել Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր: «CENTCOM»-ը և կոալիցիոն ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերը: Եզրակացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի առևտրային նավերի, ԱՄՆ նավատորմի և կոալիցիայի նավերի համար, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու օդանավերը, ինչպես նաև կոալիցիոն ուժերի բազմաթիվ նավեր և ինքնաթիռներ խոցել են 15 անօդաչու թռչող սարք», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
Նշենք, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ Եմենի մոտ եղած ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։