Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։