Մակրոնը կխնդրի Մբապեին մասնակցել Օլիմպիական խաղերին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիլիան Մբապեին կխնդրի խաղալ Օլիմպիական խաղերում։
Անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչը կշփվի Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ, ուր շուտով կտեղափոխվի Կիլիանը։ Այս մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Թիերի Անրին երազում է, որ Մբապեն հանդես գա տնային Օլիմպիական խաղերում և օգնի Ֆրանսիային նվաճել գլխավոր մրցանակը։ «Ռեալը» դեմ է դրան։
Ավելի վաղ Մբապեն Ֆաբրիցիո Ռոմանոյին խոստովանել էր, որ դեռ հայտարարելու ոչինչ չունի։