Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ազգային հավաքականը չի մասնակցի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Երևանում։ Այս մասին apasport-ին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։
Նրա խոսքով՝ մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը «հնարավոր սադրանքներն են մարզիկների նկատմամբ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
«Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա է: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասել է Հայրապետյանը: