«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն մարզիչ:
Ինչպես հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը, ամսվա մարզչի կոչման հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնայի» մարզիչ Չավին և «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Մարտին «Վիլյառեալը» երեք խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որոնցում տարել է երեք հաղթանակ՝ խփած և բաց թողած գոլերի +6 հարաբերակցությամբ (9-3)։
«Վիլյառեալի» հանդիպումները Լա Լիգայում մարտին.
03/03/2024. «Վիլյառեալ» — «Գրանադա» ՝ 5:1,
03/10/2024. «Բետիս» — «Վիլյառեալ»՝ 2:3,
17.03.2024թ. «Վիլյառեալ» — «Վալենսիա»՝ 1:0,
58-ամյա Մարսելինոն «Վիլյառեալը» գլխավորել է անցյալ տարվա նոյեմբերին: Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո թիմը 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։
Աղբյուր ArmSport.am