Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես ասվում է, սրանք «դեռ ծաղիկներն» են: Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», ուսումնասիրում են, թե ովքեր են հատկապես աչքի ընկնում, հակառուսական գաղափարներ գեներացնում, կոնկրետ քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, կա «սև ցուցակ», որը պարբերաբար «թարմացվում» է: Այս ցուցակում ներգրավված անձանց պարագայում կիրառվելու են որոշակի պատժամիջոցներ, որոնք չեն սահմանափակվելու միայն ՌԴ մուտքն արգելելով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձանց մեջ քիչ չեն նրանք, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեն Ռուսաստանում, ինչպես նաև հարազատներ, բարեկամներ, որոնք ապրում ու աշխատում են ՌԴ-ում, ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ երեկ ՀՀՌՑ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով են սրանք փոխկապակցված, արդյո՞ք Միլիտոնյանի հրաժարականը ներիշխանական հերթական «բազարների» հետևանք է, թե նշյալ սանկցիաներից «արագի մեջ» խուսափելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ Ողբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա Կոստանյան Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումը Խնայում ենք միասին․ IDBank և Իդրամ Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից