Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ.

Մի տխմար ձևակերպում կա, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացության պատճառով՝ «քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անեք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագետ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակության, մենեջմենթի ու ինքնազոհողության զրոյական պատրաստակամության, քաղաքացին ինչպե՞ս տեր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրյա հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախություն ստանալուց հետո անկախ պետության քաղաքացի ձևավորել։ Մեծ հաշվով, մենք ունեցել ենք սխալ հասկացված պետություն, որի միջավայրում է ձևավորվել այսօրվա քաղաքացին։ Եվ հենց դրա շնորհիվ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացավ գրավել «քաղաքացու» սրտերը։

Անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ․

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ Սա ծանր իրողություն է, բայց  մենք պետք է ունենանք խիզախություն՝ սա ընդունելու, որովհետև դա կհուշի-կստիպի հետագա ճիշտ քայլերը։

1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։

2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։

Կա գործ՝ անելու․

Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին  մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»:

«Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ Ողբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա Կոստանյան Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան