«Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ»․ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: «Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ․
«Ես հակված եմ կարծել, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով, Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։ Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի կապերին, այլև տարածաշրջանային և համաշխարհային գործերում Հայաստանի ազդեցությանը, հեռանկարներին։ Դա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է», - հայտարարել է Կարասինը։